
ԱՄՆ դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Աֆղանստանի քաղաքացի Մոհամմադ Շարիֆուլլահին՝ «Իսլամական պետության» աֆղանական ճյուղին՝ ԻՊ-ին, նյութական աջակցություն ցուցաբերելու համար։
ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Շարիֆուլլահը 2016 թվականից մինչև 2025 թվականի ձերբակալությունը մասնակցել է ավելի քան մեկ տասնյակ ահաբեկչական գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը։
Նա առնչություն է ունեցել նաև 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա կատարված հարձակմանը։ Շարիֆուլլահը հարձակվողներին փոխանցել է AK տեսակի ինքնաձիգների և այլ զենքերի օգտագործման հրահանգներ, ինչպես նաև կապի մեջ է եղել նրանց հետ հարձակման ընթացքում։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Շարիֆուլլահը ներգրավված է եղել նաև 2021 թվականի օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի Աբբի Գեյթի մոտ իրականացված ահաբեկչությանը։ Նա նախապես ուսումնասիրել է օդանավակայան տանող ճանապարհը՝ ստուգելով անցակետերի առկայությունը։ Մահապարտի պայթյունի հետևանքով զոհվել են 13 ամերիկացի զինծառայող և շուրջ 160 խաղաղ բնակիչ։
ԱՄՆ իրավապահների տվյալներով՝ Շարիֆուլլահը տարիներ շարունակ վերահսկել է հարձակումների վայրերը, տեղափոխել մահապարտների և զենք, ինչպես նաև հաղորդագրություններ փոխանցել ԻՊ-ի անդամների միջև։