Չիլիում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի կենտրոնական հատվածում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սանտյագո քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 98 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Comment