Մարիաննա Ղահրամանյանն ընտրվեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունն առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը: Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: