Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել ՉԼ խաղին

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել վրացական «Իբերիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը։ Վրաստանում կայացած խաղում Սլովակիայի չեմպիոնը հաղթել է 2։0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մկանային վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել հայտացուցակում։ Բարսեղյանը բաց է թողնելու նաև պատասխան հանդիպումը, հաղորդում է Sportnet.sme.sk-ն։ Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը … Read more

Կապանը դարձել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. ԿԳՄՍՆ – Նորություններ 23.07.2026

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։ Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով․ հանդիսավոր միջոցառումը … Read more

Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբ տնտեսությունը տարիներ շարունակ հենվում է արտաքին բարենպաստ գործոնների, re-export (վերաարտահանման) կամ ավանդական արտաքին շուկաների բնականոն իներցիայի վրա, կառավարման համակարգը հակված է մտնելու «հարմարավետության գոտի»: Այդպիսի պայմաններում պետական բյուջեի մուտքերը ապահովվում են ոչ թե արտադրողականության բարձրացման կամ նոր ճյուղերի ստեղծման, այլ գնաճային եկամուտների և տնտեսվարողների ընթացիկ շրջանառությունից հարկային … Read more

Նորակառույցներում բնակարանների գնումը ՀՀ-ում կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելության – Նորություններ 23.07.2026

Լուսանկարը` ՌԲԿ Օտարերկրյա ներդրողները և արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կստանան բացառիկ հնարավորություն՝ ձեռք բերելու անշարժ գույք նորակառույցներում ամբողջությամբ հեռավար ձևաչափով՝ շրջանցելով նոտարական բարդ ընթացակարգերն ու անձնական այցելությունները։ Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանության է արժանացրել մի նախագիծ, որն էապես հեշտացնում է կառուցվող կամ արդեն իսկ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերում գույքի գնման գործընթացը։ Կադաստրի կոմիտեի ղեկավար … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր գնահատականի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր և դրական գնահատականի։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին՝ կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. … Read more

«Առանց հիմնավորման, առանց ծանուցման իմ տաղավարը փակել են»․ «Առինջ մոլ»-ի աշխատակից

«Առանց հիմնավորման, առանց ծանուցման իմ տաղավարը փակել են, ինչ որ թուղթ է վրեն կպցրած, բայց չեն թողնում ներս գնանք, տեսնենք, թե ինչ ա գրված։ Երբ ես քննչականում հարցրել եմ, թե ինչու երկուշաբթի օրով են փակել, որ այդ օրը շուկան չի աշխատում՝ ասել են, որ դա դիտավորյալ է արվել, որ մարդ չլինի, որ չխանգարեն իրենց»,- լրագրողների … Read more

12:00 Լուրերը մեկ տողով. «Առինջ մոլ»-ում լարված իրավիճակ, կապարակնքված տաղավարներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  «Առինջ մոլ» տոնավաճառում իրավիճակը լարվել է իրավապահների կողմից տաղավարների մի մասի կապարակնքման պատճառով։ Աշխատակիցները բողոքի ակցիաներ են պլանավորում, իսկ ոստիկանները բանակցություններ են վարում նրանց հետ։ ·  Հանրապետության նախագահը անհրաժեշտ հետազոտություններ անցնելու նպատակով կարճ ժամանակով տեղափոխվել է հիվանդանոց։ Բուժզննումից հետո նա արդեն դուրս է գրվել։ ·  Զորամասում զինծառայողի … Read more

Ինչ է սպասվում Համբարձում Մաթևոսյանին. լարված սպասում են հոկտեմբերին

Ինչպես արդեն հայտնի է, այս տարվա հոկտեմբերին Հայաստանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում նախատեսվում է անցկացնել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին հորդորել է համաժողովը կազմակերպել բարձր մակարդակով՝ ընդգծելով, որ թերությունները չեն հանդուրժվելու։ Մեր աղբյուրների տեղեկություններով՝ նոր կառավարության ձևավորման ժամանակ Մաթևոսյանը կվերանշանակվի նախարարի պաշտոնում՝ պայմանով, … Read more

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից: Գործի մասին մասնրամասներ Դատախազությունից հրաժարվեցին ներկայացնել՝ հղում անելով նախաքննությանը: Դատախազը նախօրեին հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին

Չորեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է Ադրբեջանին կոչ անելու անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ ընդունելով H.R. 9087 («Արտաքին ծառայության մասին» օրենք) օրինագծի ուղղումը: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն: Կոմիտեի կողմից սատարվող այս ուղղումը, որը ներկայացրել էր … Read more