Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել ՉԼ խաղին

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել վրացական «Իբերիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը։ Վրաստանում կայացած խաղում Սլովակիայի չեմպիոնը հաղթել է 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մկանային վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել հայտացուցակում։ Բարսեղյանը բաց է թողնելու նաև պատասխան հանդիպումը, հաղորդում է Sportnet.sme.sk-ն։

Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ և նա կկարողանա առաջիկայում վերադառնալ խաղադաշտ։

Leave a Comment