Հուշագրից՝ Հակակոռուպցիոն կոմիտե. ինչո՞ւ են սրվել Մեղրիի նախկին ու ներկա համայնքապետերի հարաբերությունները

Մեղրիի նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի և համայնքի գործող ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տևական ժամանակ է՝ ներդաշնակ չեն։ Թեև 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ … Read more

Թամարա Պողոսյանն ու Պավել Շաբալինը ոտքով Մոսկվայից հասնում են Վլադիվոստոկ

23 Հուլիսի 2026, 20:14 Քայլարշավորդներ Պավել Շաբալինն ու Թամարա Պողոսյանն արդեն վեց ամսից ավելի է, ինչ քայլում են ամբողջ երկրով, և արդեն հասել են Կրասնոյարսկ։ Նրանց նպատակն է Մոսկվայից Վլադիվոստոկ ողջ ճանապարհն անցնել բացառապես ոտքով։ Ճանապարհորդությունը մեկնարկել է ինքնաբուխ, սակայն վերածվել է լուրջ փորձության․ կես տարում նրանք հասցրել են փոխել երկուական զույգ կոշիկ՝ հաղթահարելով տոթը, … Read more

Երթևեկության փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում

Հարգելի’ քաղաքացիներ,Անրի Վեռնո փողոցում կատարված երթևեկության փորձնական փոփոխությունից հետո, տրանսպորտային հոսքերի մշտադիտարկումների շնորհիվ, երթևեկությունը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով, սույն թվականի հուլիսի 25-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում, մասնավորապես` Կարեն Դեմիրճյան – Անրի Վեռնո  փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնո–Պապ Թագավորի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:  Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի Քաղաքապետարանից։

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ՝ գրեթե անխաթար պահպանված գույներով։ Այն, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կես կամ VI դարի սկիզբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ նկատելով․ «Գիտական համագործակցության օրինակելի դրսևորում, որ շարունակում է իր պտուղները տալ»։

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ՝ գրեթե անխաթար պահպանված գույներով։ Այն, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կես կամ VI դարի սկիզբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ նկատելով․ «Գիտական համագործակցության օրինակելի դրսևորում, որ շարունակում է իր պտուղները տալ»։

Վահան Կոստանյանը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման հարցերը

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։  Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի … Read more

Հայաստանը և Դիլիջանը ՝«MICE Excellence Awards 2026»-ի դափնեկիրներ

23 Հուլիսի 2026, 20:08 Հայաստանն ու Դիլիջան քաղաքն արժանացել են «MICE Excellence Awards 2026» մրցանակին՝ «Գործարար և կորպորատիվ միջոցառումների լավագույն միջազգային ուղղություն»անվանակարգում։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Դիլիջանը նույնպես ստացել էր այս մրցանակը նույն անվանակարգում, ինչը հաստատում է նրա կայուն ազդեցությունն ու նշանակալի դերը գործարար զբոսաշրջության ոլորտում։ «Գործարար զբոսաշրջության և հանդիպումների ինդուստրիայի առաջատարներ» («Russian Business Travel … Read more

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ամենաշատ գոլերն են խփել ԱԱ-ում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները խփել են ամենաշատ գոլերը 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։ Sport24.ru-ի հաղորդմամբ, ակումբի ֆուտբոլիստները խփել են 22 գոլ, առաջատարը Կիլիան Մբապեն է (10)։ ՊՍԺ-ն ակումբային վարկանիշային աղյուսակում երկրորդն է (16), իսկ «Արսենալը»՝ երրորդը (13)։ Չորրորդ տեղը կիսում են «Բավարիան», «Սանդերլենդը», «Քրիսթալ Փելասը» և «Ինտեր Մայամին»՝ ութական գոլերով։ Արգենտինացի Լիոնել Մեսսին խփել է «Ինտեր Մայամիի» … Read more

Իշխանությանը սպասարկողներին՝ պետական տարածք, մյուսներին՝ Մամուլի շենքից դուրս. Առաքելյան

Իշխանություններն իրենց գլխավոր կեղծ քարոզիչներից մեկին՝ Արման Բաբաջանյանին, վարձահատույց են լինում՝ նրան պատկանող լրատվամիջոցին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով պետական տարածք։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Նույն իշխանությունը մի ձեռքով պետական տարածք է հատկացնում իրեն սպասարկող լրատվամիջոցին, իսկ մյուս ձեռքով այլ լրատվամիջոցների դուրս է հանում Մամուլի շենքից։ Պետական ռեսուրսների օգտագործմամբ … Read more

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+100-կմ 68+000 (ձախ գոտի) հատվածում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Գագարին բնակավայրի մոտով անցնող և մինչև Սևան հասնող նորոգվող ճանապարհահատվածի երկարությունը 16.9 կմ է։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխոչընդոտելու համար։