Հայաստանը և Դիլիջանը ՝«MICE Excellence Awards 2026»-ի դափնեկիրներ

23 Հուլիսի 2026, 20:08

Հայաստանն ու Դիլիջան քաղաքն արժանացել են «MICE Excellence Awards 2026» մրցանակին՝ «Գործարար և կորպորատիվ միջոցառումների լավագույն միջազգային ուղղություն»անվանակարգում։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Դիլիջանը նույնպես ստացել էր այս մրցանակը նույն անվանակարգում, ինչը հաստատում է նրա կայուն ազդեցությունն ու նշանակալի դերը գործարար զբոսաշրջության ոլորտում։

«Գործարար զբոսաշրջության և հանդիպումների ինդուստրիայի առաջատարներ» («Russian Business Travel & MICE Award») մրցանակաբաշխությունը համարվում է «MICE» ոլորտի առաջատար մասնագիտական պարգևներից մեկը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում՝ առանձնացնելով ոլորտի լավագույն ընկերություններն ու ուղղությունները։

Leave a Comment