2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ–ից։ «2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական … Read more

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ` գրեթե անխաթար պահպանված գույներով։ Այն, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կես կամ VI դարի սկիզբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ նկատելով․ «Գիտական համագործակցության օրինակելի դրսևորում, որ շարունակում է իր պտուղները տալ»։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է այլ պաշտոնից

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել է, որ չի համաձայնի երկրի իշխանական համակարգում որևէ այլ պաշտոնի, բացի իր նախկին աշխատանքից: Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատված Միխայիլ Ֆեդորովը հայտնել է, որ չի համաձայնի պետական ապարատում որևէ պաշտոնի, բացառությամբ իր նախկին պաշտոնի: «Այսօր պետությունում կա ընդամենը երեք պաշտոն, որոնք, ռազմադաշտում գտնվող զինվորականներից զատ, իրապես որոշում են … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցում. Թանկացե՞լ, թե՞ էժանացել է գյուղմթերքը Հայաստանում

ArmLur.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում, պարզելու, թե քաղաքացիների համար արդյոք թանկացե՞լ, թե՞ էժանացել է գյուղմթերքը։ Նրանցից ոմանք կարծում են, որ գյումթերքը թանկացել է, ոմանք՝ ճիշտ հակառակը։ Քաղաքացիները նաև նշեցին, թե ինչն է պատճառը գյուղմթերքի գների տատանման։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․

Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնասպանություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները շարունակում են մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը։ Դիտորդներն ու մասնագետները պնդում են, որ բազմաթիվ դեպքերում ազատազրկվածների ծանր հոգեկան վիճակի ազդանշանները ժամանակին արձագանք չեն ստանում։  «Էսի կրիչ ա, էս էլ մեխեր ա, բայց էս վերջին անգամ արդեն դուրս ա եկել, 12 հատից ավել հաշվել էի։ Գամ ա, պտուտակ ա, տեսեք՝ էս մեկն արդեն … Read more

«Վերջ տվեք. միջին վիճակագրական մակարդակում հայերը սովորական մարդիկ են». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ինչո՞ւ Լոսի հայերն իրար չեն սիրում»,- իր ալիքում հարցադրում է անում հայտնի դառնալու հավակնություններ ունեցող և ճշմարտություններ բացահայտողի դերին ձգտող Սոնան։ Մեկ այլ օգտատեր հրապարակում է, իբր միայն հայերին բնորոշ, դավաճանությունների մի ցանկ, երրորդը ներկայացնում է հորինված մի ցուցակ, ըստ որի հայերը վատն են, և այսպես շարունակ։Հարգելիներս, հայերը … Read more

Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ

Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։ «Ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում կամ ահազանգ արժանանում է Ոստիկանության օպերատիվ արձագանքին․ համայնքային ոստիկանի առաջնահերթությունը բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է»,- նշել է ՆԳՆ … Read more

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։ Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և … Read more

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահ Թրամփի դաշնակից հանրապետականները, այսօր հավանություն է տվել օրինագծին, որը նախագահ Դոնալդ Թրամփին հրահանգում է դադարեցնել ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանի դեմ։ 214-208 հարաբերակցությամբ ընդունված փաստաթղթին դեմոկրատներից բացի կողմ են քվեարկել չորս հանրապետականներ։ Նախաձեռնությունը, սակայն, հիմնականում խորհրդանշական է՝ վերջին ամիսներին օրենսդիրները բազմիցս են նմանատիպ բանաձևեր ընդունել, բայց դրանք չեն … Read more

Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին առաջարկել է մի քանի պաշտոն, որոնցից վերջինը ռազմական ինովացիաների գծով փոխվարչապետի պաշտոնն է։ Այս մասին նա ասել է Կիևում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է համակարգում Պաշտպանության նախարարության ղեկավարության, բանակի ղեկավարության և, անշուշտ, Ուկրաինայի նախագահի … Read more