Չօգտագործված արձակուրդ. կարո՞ղ եք գումար ստանալ դրա փոխարեն, և ի՞նչ տուժանք է վճարում գործատուն

ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամենամյա արձակուրդը որոշակի դեպքերում կարող է տեղափոխվել, իսկ չօգտագործված արձակուրդի համար նախատեսված են դրամական հատուցման և գործատուի կողմից տուժանք վճարելու կանոններ։ Սակայն շատերը չգիտեն, թե ինչ ժամկետում պետք է տրամադրվի տեղափոխված արձակուրդը, երբ է վճարվում դրամական հատուցումը, և ինչ տուժանք է կրում գործատուն արձակուրդը ժամանակին չտրամադրելու դեպքում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, … Read more

Հուլիսի 3-ին Արարատի մի շարք համայնքներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 3-ին ժամը 09:00-24:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթապ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Հուլիսի 3-ին Արարատի մի շարք համայնքներում ջուր չի լինի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 3-ին ժամը 09:00-24:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթապ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Փաշինյանը՝ Իրան այցի և օրակարգային հարցերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը կմեկնի Իրան և նույն օրը կվերադառնա։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը մասնակցելու վերաբերյալ հարցին։ Ճեպազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև արտաքին և ներքաղաքական օրակարգի մի շարք կարևոր թեմաների։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։ Սրանք մարդիկ են, ովքեր պատրաստ են մեռոնի մեջ թույն խառնելը ներկայացնել որպես անհետաձգելի անհրաժեշտություն ու բացառիկ պրագմատիզմ: Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ հայկական պետությունը պետք է կործանվի, այս «ինտելեկտուալները» դեմքի … Read more

Փաշինյանի մեղքերը ժամանակավորապես ներվում են՝ հետագայում նրա դեմ կիրառելու նպատակով․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փորձում է ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերին վերագրել այնպիսի հանցանքներ, որոնց ֆոնին հենց իր արածը կստվերվի կամ երկրորդ պլան կմղվի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով այն գործերի մասին, որոնք այսօր հարուցվում են ընդդիմադիրների նկատմամբ։ Նա նշել է, որ ինչպես իշխանության աջակիցները, այնպես էլ նրա եվրոպացի հովանավորներն … Read more

Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Նիդեռլանդներում երկու մարդ կոմայի մեջ է հայտնվել համացանցից ձեռք բերված կեղծ նիհարեցնող ներարկումներ օգտագործելուց հետո։ Դեպքերից հետո բժիշկները, հիվանդանոցներն ու առողջապահական մարմինները շտապ նախազգուշացում են հրապարակել՝ կոչ անելով չգնել նման դեղամիջոցներ անօրինական վաճառողներից։ Տուժածներից մեկը 54-ամյա տղամարդ է, որը նախկինում ճարպակալման բուժման համար դեղատոմսով դեղամիջոցներ էր օգտագործում։ Սակայն դրանց պակասի պատճառով նա համացանցից պատվիրել էր, … Read more

Գալուզին. ԵԱՏՄ անդամները կիսում են Ռուսաստանի մտահոգությունները Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման վերաբերյալ

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր դաշնակիցները՝ Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը, նույնպես կարծում են, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ … Read more

Երկվորյակներ ինչ էլ որ անելու լինեք, ձեզ հետապնդելու է հաջողությունը․ Հուլիսի 3-ի աստղագուշակը

Խոյ: Տրամադրվեք պայքարի և մի մտածեք, որ հաղթանակը հեշտ կտրվի: Դրական միտումների ազդեցությունն այսօր աննշան է, իսկ տհաճությունները ներկայացված կլինեն հարուստ տեսականիով: Դրանք կարող են ծագել աշխատավայրոմ, տանը և նույնիսկ փողոցում: Մեծ է ֆինանսական կորուստների հնարավորությունը, ծախսերը կլինեն ավելի շատ, քան սպասում էիք: Նշանի շատ ներկայացուցիչներ կփչացնեն հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Բայց Խոյերը նույնիսկ … Read more

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը՝ 09:30-ին։ Հիշեցնենք՝ դատարանն այսօր քննում էր Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցը։  Պաշտպանները միջնորդել էին փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։