ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է – Live News

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի, ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։ Ֆիդանը հանդիպումից հետո «X» միկրոբլոգում կատարած գրառմամբ գոհունակություն է հայտնել ԵՄ գործընկերներին Թուրքիայում հյուրընկալելու … Read more

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և … Read more

ՔՊ-ն առաջարկում է ՀՀ համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրել ՀՀ դրոշը

«Սա արվում է ազգային ինքնագիտակցության բարձրացման, միասնական պետական միջավայրի ստեղծման հիմունքներով։ Դրանից ելնելով առաջարկվում է ՀՀ համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ` վարչական շրջաններում, տեղադրված լինի ՀՀ դրոշը։ Առաջարկվում է սրա վերաբերյալ սահմանել մեկ միասնական կարգ»,– ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ասաց Ալխաս Ղազարյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ից զգուշացում վարորոդներին. վտանգավոր իրեր չթողնել մեքենայում

ՆԳՆ-ից հորդորում են ամռանը ավտոմեքենայում չթողնել վտանգավոր իրեր. «Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրար տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր՝ համակարգիչ, Power bank, պլանշետ։ Շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ … Read more

ՔԿ-ն միջնորդել է երկարաձգել Աշոտյանի կալանքը – armeniatoday.am

Քննչական կոմիտեն ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Քննչական մարմինը միջնորդել է Աշոտյանի կալանքը երկարաձգել 2 ամսով։ Միջնորդությունը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 2-ին՝ ժամը 18:30-ին։ Աշոտյանին կալանավորել էին հունիսի 5-ին՝ 1 ամսով։ Աշոտյանը, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի … Read more

Դիմողների ներկայացրած փաստարկներն առավել քան համոզիչ են․ Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանում ընտրական արդյունքների վիճարկման գործով դատաքննության համատեքստում փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դատական համակարգի անկախությանը, ներկայացված փաստարկների հիմնավորվածությանը և բարձր դատարանի կազմի լեգիտիմության խնդիրներին։ Նա ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը չի կարելի դիտարկել սովորական դատաիրավական համակարգի շրջանակում, քանի որ այն վերիշխանական մարմին է և վեր է նաև … Read more

Միխայիլ Գալուստյանը սիրեցյալի` Լիլյա Կիոսեի հետ տեսանյութ է հրապարակել

Միխայիլ Գալուստյանը սիրեցյալի` Լիլյա Կիոսեի հետ տեսանյութ է հրապարակել։ Իր բլոգում դերասանը հրապարակել է Լեոնիդ Ագուտինի համերգին իրենց ներկայության տեսանյութը։ «Ուրախանալ և զվարճանալ, կենդանի և իրական լինել քեզ հետ, Միշա, դա երջանկություն է», – պատասխանել է Լիլյան Գալուստյանին։

Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն

Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։ Նախորդ գործով … Read more

ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

Եվրոպական միությունն ու Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման նպատակով, այդ թվում՝ զարգացնել տրանսպորտային կապերը, առևտուրը և տնտեսական համագործակցությունը։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ասվում է Անկարայում կայացած բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարությունում։ Հայտարարությունն ընդունվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր … Read more

Երևանի կենդանաբանական այգու տոմսերը թանկացել են – Live News

Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը հուլիսի 1-ից թանկացել են։ Այգուց մանրամասնում են, որ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։ Նոր սակագները՝  Երկուշաբթի օր 3 – 69 տարեկան այցելուներ – 1,000 դրամ Երեքշաբթիից կիրակի 3 – 69 տարեկան այցելուներ – 2,000 դրամ … Read more