Մեռելոց օրերը կրկին սահմանվել են որպես ոչ աշխատանքային․ Կառավարությունը քննարկել է նոր տոնացույցը

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը փոփոխության է ենթարկելու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը։ Նոր կարգավորումներով՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվել են որպես ոչ աշխատանքային։ Ամրագրվում է նաև, որ կառավարությունն այլևս իրավունք չի ունենա … Read more

Փեզեշքիանը՝ Փաշինյանին. Իրանը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ դիրքորոշումը

3 հուլիսի 2026 – 12:49 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան … Read more

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Երևանում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է … Read more

Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել․ ԱՆ – Live News

Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ Նախարարությունից նշում են՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է: Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ: Համոզվեք, որ … Read more

Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ․ փաստաբան

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ  Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ։ Այս մասին հայտնել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։ «Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշել է նա։

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի կապիտալի շուկայում իրականացվող հերթական ներդրումային նախաձեռնությունն է, որն ուղղված է տեղական արժույթով ֆինանսական գործիքների զարգացմանը, ֆինանսավորումների հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի խորացմանը։ Տեղաբաշխումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի … Read more

«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական

Սպորտ 3 Հուլիս, 2026 12:45 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իտալական «Նապոլին» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մասիմիլիանո Ալեգրիի նշանակման մասին: Նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ 58-ամյա իտալացի մասնագետի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև … Read more

Մարիամ Մերաբովան արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման

03 Հուլիսի 2026, 12:45 ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան պետական պարգևներ է հանձնել արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության Մեծ կինոդահլիճում։ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում Է շնորհվել «Կոբզոն» մշակութային հիմնադրամի մեներգչուհի Մարիամ Մերաբովային՝ ռուսական երաժշտական ասպարեզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Ներքին համերաշխության փոխարեն՝ ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Ծառուկյան – Նորություններ 03.07.2026

Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի շինհրապարակում։ Սա հնարավորություն էր՝ ինչ-որ կերպ կտրվելու առկա իրականությունից և խնդիրներին ավելի լայն նայելու։ Ես չեմ ցանկացել խոսել իմ և իմ թիմի հանդեպ աննախադեպ հարձակումներից ու աներևակայելի անարդարությունից, որ տեղի է ունենում մեր հանդեպ։ Այդ ամենը շատ լավ անում են իմ թիմակիցները և մեր փայլուն … Read more

Խորհրդարանը քննարկել է ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարեւոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ քննարկման ներկայացնելով ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականին: … Read more