Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի վրա։ Մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտարարել է մարզկենտրոնի նկատմամբ իրականացված «զանգվածային» հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տուժել է երկու մարդ, հակաօդային պաշտպանության ուժերը Յարոսլավլի մատույցներում խոցել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքները հայտնել են, որ թիրախավորվել է «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանը, որը նախկինում … Read more

Արարատցեմենտ գործարանում քննչական գործողություններն ավարտվել են

«Արարատցեմենտ» գործարանում ավարտվել են քննչական գործողությունները, և ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները մնում են կապարակնքված: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը։

Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում – armeniatoday.am

«Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։  Ըստ հրապարակման՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված օլիմպիադային մասնակցել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և  Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ … Read more

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։ Հիմնավորենք թվերով․ Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու՝ 2025թ․ հունսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն և ծաղիկ է արտահանվել … Read more

Պահանջվում է մոտենալն արգելելու որոշում. Թրամփը՝ Մելոնիի մասին

Իտալիայի պաշտպանության նախարարն ընդգծել է ՆԱՏՕ-ում լավ հարաբերությունների կարևորությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սադրել է իր նախկին դաշնակցին՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին: Անցյալ ամիս Մելոնին մեղադրել էր Թրամփին իր մասին պատմություն հորինելու մեջ։ Սա այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը իտալական հեռուստաալիքին հայտնել էր, թե Մելոնին «աղաչել է»՝ իրեն միասին … Read more

Ռուբինյանն ընդունել է Գրոնոյին՝ քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

6 հուլիսի 2026 – 14:45 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, քննարկել նրա հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր։ Քննարկվել են նաև տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Եվրոպական հանձնաժողովը … Read more

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 6-ին՝ ժամը 09։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։06-ին, մարվել … Read more

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի, քարաթափման, երկրաշարժի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ կարկուտի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, տեղատարափ անձրևի՝ 4-ական, թունավորման՝ 6, օձի հայտնաբերման՝ 81, զինամթերքի … Read more

Պուտին-Թրամփ զրույցը լավ հնարավորություն էր մեր դիրքորոշումը բարձր մակարդակով փոխանցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև զրույցը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի կողմից լարվածության սրման վրա հույսը դնելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, մեր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ամենաբարձր մակարդակով, անմիջականորեն փոխանցելու համար», – … Read more

«Նենց երկրում ենք ապրում, որ մնում ա փախնենք»․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

«Նենց երկրում ենք ապրում, որ մնում ա փախնենք էս երկրից»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներից մեկը։ «Բան չգիտենք, եկել ենք գործի՝ ասում են գնացեք, զավոդը կանգնեցրել են»,- իր վրդովմունքն է հայտնել գործարանի մեկ այլ աշխատակից։ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները տեղյակ չեն, թե գործարանը ե՞րբ է բացվելու․ «Սա մենակ իմ մտահոգությունը չի, կարելի է ասել՝ ամբողջ … Read more