Ռուբինյանն ընդունել է Գրոնոյին՝ քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ռուբինյանն ընդունել է Գրոնոյին՝ քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև  խաղաղության գործընթացը

6 հուլիսի 2026 – 14:45 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, քննարկել նրա հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Leave a Comment