Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։
Հիմնավորենք թվերով․
Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու՝ 2025թ․ հունսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն և ծաղիկ է արտահանվել և որ երկրներ։
Ինֆոգրաֆիկան՝ ստորև

Ինֆոգրաֆիկայի կարճ վերլուծություն
- Արտահանման նվազումը դեպի Ռուսաստան
- 2025թ. հունիսին ՌԴ արտահանվել է մոտ 27,937 տոննա (27,937,043 կգ) պտուղ-բանջարեղեն (հիմնականում՝ ծիրան, լոլիկ, պղպեղ, կեռաս): 2026թ. հունիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 110.4 տոննա (հիմնականում թութ և խնձոր)։ Արտահանումը Ռուսաստան պակասել է ավելի քան 27,826 տոննայով (կամ գրեթե 99.6%-ով):
- 2025թ.-ին ՌԴ է արտահանվել 5,784,071 հատ ծաղիկ, իսկ 2026թ.-ին դեպի ՌԴ հատով չափվող արտահանում ընդհանրապես չի իրականացվել։
- Ընդհանուր արտահանման պակասուրդը
- 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել է 31,738 տոննա։ 2026թ. հունիսին այն կազմել է 8,095 տոննա։ Ընդհանուր առմամբ, 2026թ. արտահանվել է մոտ 23,643 տոննա պակաս բերք կամ — 74.5%
- 2025-ին արտահանվել է 6,602,056 հատ ծաղիկ, իսկ 2026-ին՝ 3,279,936 հատ։ 2026թ.-ին արտահանվել է 3,322,120 հատ պակաս կամ 50.3%
- Նոր ավելացած և դուրս եկած երկրներ՝ 2026թ. պատկերում
2026 թվականին արտահանման աշխարհագրությունը շատ ավելի բազմազան է դարձել, չնայած ծավալների նվազմանը.
- Երկրներ, որոնք չկային 2025-ի աղյուսակում․ Լատվիա, Շվեյցարիա, Ուզբեկստան, ԱՄՆ, Էստոնիա, Ֆրանսիա, Կիպրոս, Իրան, Ռումինիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Թուրքիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Սինգապուր, Իրաք, Լեհաստան:
- Երկրներ, որոնք 2026-ին դուրս են եկել արևտահանման ցանկից․ Կատար, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Բելգիա, Չեխիա:
- Արտահանում դեպի Եվրամիության անդամ երկրներ
- 2025 թվականին՝ ԵՄ երկրներ արտահանվել են միայն փոքր ծավալով մրգեր։
- Գերմանիա՝ ծիրան (2.5 կգ), սալոր (2.5 կգ)
- Բելգիա՝ ծիրան (1675 կգ)
- Չեխիա՝ ծիրան (130 կգ)
- 2026 թվականին՝ Արտահանումը դեպի ԵՄ կտրուկ մեծացել է, սակայն՝ գրեթե միայն ծաղիկներ, միրգ-բանջարեղենը՝ փոքր քանակությամբ
- Լատվիա՝ ելակ (45 կգ), ծաղիկ (45,350 հատ)
- Էստոնիա՝ ծաղիկ (885 հատ)
- Ֆրանսիա՝ ծաղիկ (9,890 հատ)
- Գերմանիա՝ ծաղիկ (1,215 հատ)
- Կիպրոս՝ ծաղիկ (12,895 հատ)
- Ռումինիա՝ ծաղիկ (224,673 հատ և 3,271 կգ)
- Պորտուգալիա՝ ծաղիկ (29,580 հատ)
- Բուլղարիա՝ ծաղիկ (796 կգ)
- Ավստրիա՝ ծաղիկ (2,065 հատ)
- Նիդեռլանդներ՝ ծաղիկ (127 կգ)
- Լեհաստան՝ կեռաս (18,300 կգ), պղպեղ (17,211 կգ)
- Այլ ակնհայտ տարբերություններ
- 2025 թվականի հունիսին արտահանման մոտ 88%-ը գնացել է բացառապես մեկ շուկա՝ Ռուսաստան: 2026 թվականին արտահանումը բաշխվել է այլ երկրների միջև, սակայն բոլորը միասին անգամներով զիջում են ՌԴ արտահանմանը։
- 2025-ին միայն ծիրանի արտահանումը կազմել է ավելի քան 23 հազար տոննա։ 2026-ին ծիրանի ընդհանուր արտահանումը հազիվ հատում է 3 հազար տոննան (հիմնականում դեպի Ուզբեկստան և Վրաստան)։
- 2025-ին ծաղիկների արտահանման գրեթե ողջ ծավալը կլանում էր Ռուսաստանը: 2026-ին Ռուսաստան ոչինչ չի գնացել, փոխարենը ծաղիկներ են գնվել Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և եվրոպական մի շարք երկրների կողմից, սակայն անկումը անգամներով է:
- Վրաստան։ Որոշ ապրանքատեսակների գծով Վրաստանն ունեցել է պահանջարկի կտրուկ աճ: Օրինակ՝ դեպի Վրաստան կեռասի արտահանումը կրկնապատկվել է (2025թ.՝ 346 տոննա, 2026թ.՝ 720 տոննա): Ծաղիկների արտահանումը ևս աճել է ավելի քան կրկնակի (676 հազար հատից հասնելով գրեթե 1.47 մլն հատի): Բացի այդ, 2026-ին Վրաստան է գնացել հսկայական քանակությամբ սոխ՝ ավելի քան 1663 տոննա (2025-ին չկար): Այլ հարց՝ ապրանքը մնացել է Վրաստանում, թե վերաարտահանվել։
- Ուզբեկստան (ամենամեծ «բացահայտումը»): 2025-ին այս շուկան ընդհանրապես բացակայում էր: 2026-ին այն փաստացի դարձել է արտահանման ամենախոշոր ուղղություններից մեկը։ 2026-ի հունիսին դեպի Ուզբեկստան արտահանվել է.
-
- Ծիրան՝ ավելի քան 1,600 տոննա
- Կեռաս՝ մոտ 616 տոննա
- Պղպեղ՝ ավելի քան 367 տոննա
- Լոլիկ՝ ավելի քան 317 տոննա
- Ծաղիկ՝ ավելի քան 507,000 հատ
Հարցն այն է՝ Ուզբեկստանը եղել է հայկական ապրանքի արտահանման վերջնակե՞տը, թե՞ վերաարտահանվել է։
Այժմ ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալների բացված տարբերակը՝ որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել՝ 2025թ․ հունիսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը
| Ապրանքատեսակ | Երկիր | քանակ | Տարեթիվ | |
| 2025 թ. հունիսի 1-30 |
2026թ. հունիսի 1-30 |
|||
| Ազնվամորի | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 68 | 0 |
| Ավոկադո | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 7 000 | 0 |
| Բազուկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 12 150 | 0 |
| Բալ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 159 |
| Բալ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 3 451 | 0 |
| Բալ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 15 406 | 0 |
| Բողկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 10 |
| Բողկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 72 801 | 0 |
| Բրոկոլի | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 5 |
| Բրոկոլի | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 1 240 | 0 |
| Դդմիկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 20 |
| Դեղձ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 39 255 | 0 |
| Ելակ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 4 120 | 59 122.5 |
| Ելակ | ԼԱՏՎԻԱ | ԿԳ | 0 | 45 |
| Ելակ | ԿԱՏԱՐ | ԿԳ | 2 000 | 0 |
| Ելակ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 0 | 11 300 |
| Ելակ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 196 573 | 0 |
| Ելակ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 33 | 40 330 |
| Թուզ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 11 |
| Թուզ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 296 | 0 |
| Թութ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 153 |
| Թութ | ՇՎԵՅՑԱՐԻԱ | ԿԳ | 0 | 33 |
| Թութ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 270 745 | 91 136 |
| Թութ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 441 | 5 766 |
| Թուրինջ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 18 980 |
| Լոբի | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 8 291 | 0 |
| Լոլիկ | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 26 359 | 0 |
| Լոլիկ | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 317 589 |
| Լոլիկ | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 0 | 114 884 |
| Լոլիկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1 503 911.37 | 0 |
| Լոլիկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 173 | 8 147 |
| Խաղողի տերև | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 141 | 0 |
| Խնձոր | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 18 732 |
| Խնձոր | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 811 | 17 781 |
| Խնձոր | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 439 | 0 |
| Ծաղիկ | ԱՄՆ | ՀԱՏ | 0 | 5 040 |
| Ծաղիկ | ԱՎՍՏՐԻԱ | ՀԱՏ | 0 | 2065 |
| Ծաղիկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ՀԱՏ | 12 000 | 0 |
| Ծաղիկ | ԲԵԼԱՌՈՒՍ | ՀԱՏ | 0 | 547 650 |
| Ծաղիկ | ԲՈՒԼՂԱՐԻԱ | ԿԳ | 0 | 796 |
| Ծաղիկ | ԳԵՐՄԱՆԻԱ | ՀԱՏ | 0 | 1215 |
| Ծաղիկ | ԷՍՏՈՆԻԱ | ՀԱՏ | 0 | 885 |
| Ծաղիկ | ԹՈՒՐՔԻԱ | ՀԱՏ | 0 | 5640 |
| Ծաղիկ | ԻՐԱՆ | ՀԱՏ | 0 | 82052 |
| Ծաղիկ | ԻՐԱՆ | ԿԳ | 0 | 557 |
| Ծաղիկ | ԼԱՏՎԻԱ | ՀԱՏ | 0 | 45350 |
| Ծաղիկ | ԿԻՊՐՈՍ | ՀԱՏ | 0 | 12895 |
| Ծաղիկ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ՀԱՏ | 129195 | 49545 |
| Ծաղիկ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 23 | 0 |
| Ծաղիկ | ՂՐՂԶՍՏԱՆ | ՀԱՏ | 0 | 29580 |
| Ծաղիկ | ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ | ԿԳ | 0 | 127 |
| Ծաղիկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ՀԱՏ | 5784071 | 0 |
| Ծաղիկ | ՎՐԱՍՏԱՆ | ՀԱՏ | 676790 | 1469029 |
| Ծաղիկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 16263,7 | 27890,1 |
| Ծաղիկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 32949 | 0 |
| Ծաղիկ | ՌՈՒՄԻՆԻԱ | ՀԱՏ | 0 | 224673 |
| Ծաղիկ | ՌՈՒՄԻՆԻԱ | ԿԳ | 0 | 3271 |
| Ծաղիկ | ՈւԶԲԵԿՍՏԱՆ | ՀԱՏ | 0 | 507800 |
| Ծաղիկ | ՈւԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 2753 |
| Ծաղիկ | ՈւԿՐԱԻՆԱ | ՀԱՏ | 0 | 286883 |
| Ծաղիկ | ՖՐԱՆՍԻԱ | ՀԱՏ | 0 | 9890 |
| Ծաղկակաղամբ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 1033 | |
| Ծիրան | ՉԵԽԻԱ | ԿԳ | 130 | 0 |
| Ծիրան | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 0 | 1472 |
| Ծիրան | ԲԵԼԳԻԱ | ԿԳ | 1675 | |
| Ծիրան | ՍԵՐԲԻԱ | ԿԳ | 20400 | |
| Ծիրան | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 465364 | 32238 |
| Ծիրան | ԳԵՐՄԱՆԻԱ | ԿԳ | 2,5 | |
| Ծիրան | ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ | ԿԳ | 80800 | |
| Ծիրան | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 67073 |
| Ծիրան | ԻՐԱՆ | ԿԳ | 0 | 17656 |
| Ծիրան | ՈՒԿՐԱԻՆԱ | ԿԳ | 580738 | 485611 |
| Ծիրան | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 0 | 17036 |
| Ծիրան | ՇՎԵՅՑԱՐԻԱ | ԿԳ | 0 | 396,6 |
| Ծիրան | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 20677115,29 | 0 |
| Ծիրան | ՍԻՆԳԱՊՈՒՐ | ԿԳ | 0 | 588 |
| Ծիրան | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 1950789,2 | 788999 |
| Ծիրան | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 1606480 |
| Ծնեբեկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 39 | |
| Կաղամբ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 43180 | |
| Կանաչիներ | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 0 | 61 |
| Կանաչիներ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 0 | 570 |
| Կանաչիներ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 215748 | 0 |
| Կանաչիներ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 3150 | 32226 |
| Կանաչիներ | ՈՒԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 13550 |
| Կարտոֆիլ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 196465 | 0 |
| Կեռաս | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 9320 | 0 |
| Կեռաս | ԻՐԱՔ | ԿԳ | 0 | 44079 |
| Կեռաս | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 18300 |
| Կեռաս | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 900 | 0 |
| Կեռաս | ՇՎԵՅՑԱՐԻԱ | ԿԳ | 0 | 144 |
| Կեռաս | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1 798269,56 | 360 |
| Կեռաս | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 346268,5 | 720276 |
| Կեռաս | ՈւԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 0 | 615952 |
| Կեռաս | ՈւԿՐԱԻՆԱ | ԿԳ | 0 | 88198 |
| Կիտրոն | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 26110 |
| Հաղարջ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1707 | 0 |
| Մոշ | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 0 | 79 |
| Մոշ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 179 | |
| Նարինջ | ՍԵՐԲԻԱ | ԿԳ | 42080 | |
| Նեկտարին | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 42129 | 0 |
| Նեկտարին | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 0 | 16 |
| Նեկտարին | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 22036 | |
| Շլոր | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 610 | |
| Պղպեղ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 2042474,2 | 0 |
| Պղպեղ | ՈւԶԲԵԿՍՏԱՆ | ԿԳ | 367377 | |
| Պղպեղ | ՈւԿՐԱԻՆԱ | ԿԳ | 669343 | |
| Պղպեղ | ԼԵՀԱՍՏԱՆ | ԿԳ | 17211 | |
| Պղպեղ | ԻՐԱՆ | ԿԳ | 18437 | |
| Պղպեղ | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 15 | |
| Պղպեղ | ԲԵԼԱՌՈՒՍ | ԿԳ | 183554 | 17132 |
| Պղպեղ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 154 | 28768 |
| Պղպեղ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 450 | |
| Սալոր | ՌՈւՍԱՍՏԱՆ | ԿԳ | 24078 | 1120 |
| Սալոր | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 89 | |
| Սալոր | ԳԵՐՄԱՆԻԱ | ԿԳ | 2,5 | |
| Սմբուկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 10 | |
| Սմբուկ | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 10 | |
| Սմբուկ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 270806 | 0 |
| Սմբուկ | ԲԵԼԱՌՈԻՍ | ԿԳ | 9891 | |
| Սմբուկ | ՂԱԶԱԽՍՏԱՆ | ԿԳ | 2920 | |
| Սոխ | ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԳ | 10 | |
| Սոխ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 481 527 | 0 |
| Սոխ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 0 | 1 663 240 |
| Սունկ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 1 500 |
| Սունկ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 6 000 | 4 000 |
| Վարունգ | ԱՐԱԲ.ՄԻԱՑ.ԷՄԻՐՈՒԹ. | ԿԳ | 0 | 80 |
| Վարունգ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 1 164 | 0 |
| Վարունգ | ՎՐԱՍՏԱՆ | ԿԳ | 122 | 0 |
| Տանձ | ՌՈՒՍԱՍՏԱՆ | ԿԳ | 110 | 0 |