
«Նենց երկրում ենք ապրում, որ մնում ա փախնենք էս երկրից»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներից մեկը։ «Բան չգիտենք, եկել ենք գործի՝ ասում են գնացեք, զավոդը կանգնեցրել են»,- իր վրդովմունքն է հայտնել գործարանի մեկ այլ աշխատակից։ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները տեղյակ չեն, թե գործարանը ե՞րբ է բացվելու․ «Սա մենակ իմ մտահոգությունը չի, կարելի է ասել՝ ամբողջ մարզի մտահոգությունն ա, ստեղ 1000 հոգի մարդ ա աշխատում, բոլորն էլ վարկեր ունեն, պարտքեր ունեն, ամբողջ արտադրությունն ա տուժում։ Չգիտենք՝ աշխատանքը կկորցնենք, թե չէ, որ տեսնում եմ՝ ինչ ա կատարվում, ոչ մի բանի հույս չունեմ»,- նշել է աշխատակիցը։
Հիշեցնենք՝ գործարանում խուզարկություններ են: