Եկատերինբուրգում մեկնարկել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Եկատերինբուրգում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումը, տեղից հաղորդում է «Ինտեֆաքս»-ի թղթակիցը։ Ըստ ռուսական աղբյուրների, բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև ֆինանսների, տրանսպորտի, տնտեսական զարգացման, էներգետիկայի ու առևտրի փոխնախարարները։ Հայկական … Read more

Ընտրակաշառքի կասկածով ձերբակալվել են «Հայաստան» դաշինքի համակիրներ • Tribune.am

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրները, խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել … Read more

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. փաստաբան – Ազգ

Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Հարցին՝ իրավապահներն ինչ-որ բան առգրավե՞լ են, փաստաբանը նշեց՝ խուզարկությունը դեռևս ավարտված չէ։ Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

Ուկրաինայի ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել ՌԴ-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանին

ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկի վրա։ Ուկրաինական սահմանից շուրջ 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանն ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնում են ռուսական Telegram-ալիքները։ Գործարանը պատկանում է «Գազպրոմ նեֆտ»-ին և տարեկան վերամշակում է մոտ 21 միլիոն տոննա նավթ։ Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն հայտնել է, որ տարածաշրջանում առաջին … Read more

Փաստական տվյալներ են ստացվել,որ  ԱԺ ընտրություններին կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են վերը նշված անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի»․ Սմբատ Մինասյան

«Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Սմբատ Մինասյանը՝ հավելելով, որ քննչական գործողությունները շարունակվում են: «Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի»․ Սմբատ Մինասյան

«Լյանչժոուի դարաշրջան. ծիսական կարգի աշխարհը» խորագրով ցուցահանդես

2026 թ. հուլիսի 25-ին Երևանում կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը:   Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի, «Գոտի և ճանապարհ» մշակութային ասոցիացիայի, Հայաստանի նկարիչների միության և Հայ-չինական գործընկերության կենտրոնի համագործակցության արդյունքում, Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի, հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի … Read more

Ու բացվեց խաբված նիկոլականների առավոտը…

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է… Ու բացվեց առավոտը… Այո, բացվեց խաբված նիկոլականների առավոտը: Դուք այդպես էլ չհասկացաք, չէ՞, թե ոնց ձեզ բոլորիդ ֆռռացրեցին ու խաբեցին նիկոլագործիքի միջոցով: Այդքան բացատրեցինք, որ ըստ սցենարի, պետք է բացառվեր վերահսկողությունից դուրս որևէ ընդդիմադիր ուժի ի հայտ գալն ու այդ կերպ պետք է ապահովվեր Նիկոլի վերարտադրումը սպասարկող «ընդդիմադիր» … Read more

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում: Այս մասին իր էջերում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք՝ վարչապետը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի … Read more

Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետի ելույթը՝ Եկատերինբուրգում

Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել և միջազգային ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստում։Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության … Read more