
Եկատերինբուրգում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումը, տեղից հաղորդում է «Ինտեֆաքս»-ի թղթակիցը։
Ըստ ռուսական աղբյուրների, բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև ֆինանսների, տրանսպորտի, տնտեսական զարգացման, էներգետիկայի ու առևտրի փոխնախարարները։
Հայկական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ԱԳՆ-ի ու Տարածքային կառավարման փոխնախարարները և Մեծամորի ատոմակայանի տնօրենը։
«Ինտերֆաքս»-ը շեշտում է, որ Ռուսաստանը առաջին երկիրն է, ուր Փաշինյանը մեկնել է աշխատանքային այցով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
Տե՛ս նաև այստեղ