Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. փաստաբան – Ազգ

Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։

Հարցին՝ իրավապահներն ինչ-որ բան առգրավե՞լ են, փաստաբանը նշեց՝ խուզարկությունը դեռևս ավարտված չէ։

Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

Leave a Comment