Ռուսաստանը հայտնում է՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր երկրի տարբեր շրջանների և հարակից տարածքների վրա ՀՕՊ համակարգերը խոցել և ոչնչացրել են ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հուլիսի 6-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 7-ի առավոտյան ժամը 08:00-ն ՀՕՊ ուժերն աշխատել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի մարզերի, … Read more

Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ» – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան հինգ ժամ Քննչական կոմիտեում անցկացնելուց հետո, հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ «Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է։ Հարյուր տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքված և իրեն ծափահարություններով դիմավորած կողմնակիցներին հայտնել է Ծառուկյանը։ Դրանից հետո ԲՀԿ առաջնորդին … Read more

Մարին Լե Պենի համար դատաստանի օր է •

Փարիզի վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը հրապարակում է իր վճիռը մի գործով, որը կարող է վերափոխել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները։ ՓԱՐԻԶ — Մարին Լե Պենի չորրորդ և հնարավոր է՝ վերջին թեկնածությունը՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, հավանաբար կորոշվի երեքշաբթի օրը Փարիզի դատարանում։ Ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան ուժերի 57-ամյա վետերանը կպարզի, թե արդյոք վերաքննիչ դատարանը կհարթի ճանապարհը նրա համար՝ մասնակցելու … Read more

ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած նիստի ընթացքում անդամ երկրները քննարկել են Սուդանում հումանիտար իրավիճակի վատթարացումը և խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը։ Մասնակիցները կոչ են արել ընդլայնել միջազգային աջակցությունը և շարունակել դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացներում։ Այս մասին հայտնում է UN News-ը։ Հետևեք մեզ՝ այստեղ

Ալ-Շարաա. Սիրիան շուտով կարող է ստանալ ութ Airbus ինքնաթիռ

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը շուտով համաձայնագիր կկնքի եվրոպական Airbus օդատիեզերական կոնցեռնի հետ։ «Սիրիան պատրաստվում է պայմանագիր ստորագրել ութ Airbus ինքնաթիռ պատվիրելու համար, և ես կարծում եմ, որ դրանք շուտով կմատակարարվեն», – ասել է արաբական հանրապետության ղեկավարը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։ Ալ-Շարաան չի … Read more

Մակրոնը ժամանել է Սիրիա | Radar Armenia

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Սպասվում է հանդիպում Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Ֆրանսիայի նախագահին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շայբանին։ «Այստեղ եմ՝ վերահաստատելու Ֆրանսիայի նվիրումը սիրիացի ժողովրդին, հանուն ինքնիշխան, իր բազմազանությամբ միասնական և իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող Սիրիայի: Եկեք միասին … Read more

Հորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակ

Հորմուզի նեղուցում` Օմանի ափերի մոտ, արկի հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթատարի վրա, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բրիտանացի զինվորականներին։ Իրանի պետական հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, ակնարկել է, որ Թեհրանն է հարձակվել այն նավթատարի վրա, որը Կատարից բնական գազ էր տեղափոխում, գրում է AP-ն։ Իրանի կողմից պաշտոնական հայտարարություն չի եղել։ Axios-ի աղբյուրների տվյալներով՝ իրանական … Read more

Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում •

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վարչապետի աթոռը զավթած անձը ե՛ւ դատախազ է, ե՛ւ դատավոր է, ե՛ւ ոստիկան է, ե՛ւ քննիչ: Նա զբաղվում է տառացիորեն ամեն ինչով, բացի վարչապետի բուն գործառույթներից: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչ-որ պահից նրա խոսույթը դարձավ անթույլատրելի, նա վիրավորում, անպատվում էր արցախցիներին, իրեն հակադրվող քաղաքացիներին, նորից վերադարձել էր 2018-21 թվականների լեքսիկոնին` սպառնում … Read more

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն». Ռյուտե

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր կկնքեն պաշտպանական ոլորտում, The Washington Post-ի համար հրապարակված հոդվածում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ … Read more

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավրման հանդիպում • Tribune.am

Հուլիսի 7-ին Սան Մարինոյում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի «Տրե Ֆիորի» – «Լարնե» հանդիպումը։ Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Գլխավոր մրցավարը կլինի Արտեմ Գասպարյանը, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արման Հակոբջանյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։ ՎԱՌ-ի սենյակում կաշխատեն Անգելոս Եվանգելոուն և Զավեն Հովհաննիսյանը։