Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը շուտով համաձայնագիր կկնքի եվրոպական Airbus օդատիեզերական կոնցեռնի հետ։
«Սիրիան պատրաստվում է պայմանագիր ստորագրել ութ Airbus ինքնաթիռ պատվիրելու համար, և ես կարծում եմ, որ դրանք շուտով կմատակարարվեն», – ասել է արաբական հանրապետության ղեկավարը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Ալ-Շարաան չի հստակեցրել, թե ինչ պայմաններով են օդանավերը տրամադրվելու Սիրիային։
Ազգային ավիափոխադրող Սիրիական Արաբական ավիաուղիները ներկայումս իրականացնում է արդիականացման խոշոր ծրագիր Կատարի ներդրումների շնորհիվ՝ կրկնապատկելու իր 12 մարդատար և բեռնատար ինքնաթիռներից բաղկացած նավատորմը: