
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր կկնքեն պաշտպանական ոլորտում, The Washington Post-ի համար հրապարակված հոդվածում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում տեխնոլոգիաների ոլորտում՝ բավարարելու այսօրվա և վաղվա անվտանգության պահանջները»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։