«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան հինգ ժամ Քննչական կոմիտեում անցկացնելուց հետո, հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է։ Հարյուր տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքված և իրեն ծափահարություններով դիմավորած կողմնակիցներին հայտնել է Ծառուկյանը։
Դրանից հետո ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ կքննվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին քննության միջնորդությունը։
Ավելի ուշ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, հայտնել է, որ ՔԿ միջնորդության քննության դատական նիստը նշանակված է առավոտյան ժամը 09:00-ին։
Գործը կքննի դատավոր Գարիկ Աբելյանը։
