Մանդատ վերցնելը չպետք է ինքնանպատակ լինի․ Մենուա Սողոմոնյան

Երկրում ընթացող գործընթացները ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունեն և միտված են ընդդիմադիր դաշտի լիակատար ոչնչացմանը: Այս մասին լրագրողների հետո զրույցում ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին և ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավական գործընթացներին։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ ընթացող քննարկումներին, ապա նա … Read more

Մեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հարցազրույցում անդրադարձել է ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակին։ Նա քննադատել է Լեհաստանին՝ մեղադրելով ոչ հասուն քայլեր ձեռնարկելու համար, որոնք լարվածություն են առաջացնում Վոլինի կոտորածի տարելիցի նախօրեին, սակայն հույս է հայտնել, որ կողմերը կգնան դեէսկալացիայի։ Բուդանովը կարծիք է հայտնել, որ պատերազմի ակտիվ փուլը կարող է ավարտվել մինչև տարեվերջ, թեև ընդգծել է, որ … Read more

«Միասնության թևեր»․ Ծառուկյանի ձերբակալության հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է

7 հուլիսի 2026 – 12:27 AMT PanARMENIAN.Net – «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում իրականացված խուզարկությունների, ինչպես նաև ձերբակալության «հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է»: «Մասնավորապես, իններորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի սպառնալիքներ, … Read more

Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը տիրանալ իշխանությանը: Այս մասին «Հեռանկար»-ի եթերում ասել է Նարեկ Կարապետյանը. «Մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավել ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար»։ Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, և դա ոչ թե սուբյեկտիվ … Read more

Իշխանության կողմից իրականացվող հերթական «կապիկությունը» – Live News

Եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցածը փորձենք խորհրդանշել որևէ կենդանով, ապա ամենապատկերավոր համեմատությունը, թերևս, կապիկն է, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, նման է իշխանության կողմից իրականացվող հերթական «կապիկությանը»:  Պետության համար վտանգավոր է այն, որ նման գործընթացներում հերթական անգամ ներգրավվում են ուժային կառույցները։ Անկախ նրանից, թե իրավական առումով ինչ հիմնավորումներ են ներկայացվում, պետության … Read more

Հիբրիդային պատերազմները Հայաստանում՝ որպես ապատեղեկատվական սպառնալիք ընտրական գործընթացներում

Ընտրությունները ավարտվում են, բայց դրանց շուրջ տեղեկատվական պայքարը՝ ոչ։ Այսօր ընտրական գործընթացների վրա հնարավոր է ազդել ոչ միայն քաղաքական քարոզչությամբ կամ վարչական ռեսուրսներով, այլ նաև ապատեղեկատվությամբ, կեղծ նարատիվներով և սոցիալական ցանցերում իրականացվող համակարգված տեղեկատվական արշավներով։ Հենց սա է հիբրիդային պատերազմի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը։ Եթե դասական պատերազմներում գլխավոր զենքը զինուժն է, ապա հիբրիդային պատերազմներում այդ … Read more

Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Կիևի մերձակայքում հուլիսի 6-ին հայտնաբերվել է մի կնոջ դի, որը կասկածվում էր պատժամիջոցների տակ գտնվող գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Ուկրաինսկայա պրավդա-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին: Ըստ զրուցակիցների տվյալների՝ կնոջ դին հայտնաբերվել է հուլիսի 6-ին՝ ժամը … Read more

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հուլիսի 6-ին երկու անգամ hարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա. Axios

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հուլիսի 6-ին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ արձակել է առնվազն երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին: Ըստ այդ տվյալների՝ հարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցում հարվածները դադարեցնելու մասին մեկշաբաթյա համաձայնագրի ավարտից հետո։ Axios-ի գնահատմամբ՝ սա վտանգի տակ է դնում Վաշինգտոնի և … Read more

Ոսկյա զարդը՝ որպես կաշառք․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը որպես կաշառք ստացել է ոսկյա զարդ ասպիրանտի ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ծառուկյանի տանը Հայաստանում թերևս լավագույն պայմաններն են ապահովված եղել կենդանիների համար. ԲՀԿ խոսնակ

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կողմից կենդանիներ պահելու պայմաններին, որսորդական նախասիրություններին և «Մուլտի Գրուպ» կոնցեռնում իրականացված խուզարկություններին։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մարդն ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում ու պայմաններում իրականացնել դա։ Անդրադառնալով կենդանիների պահման հանգամանքին՝ նա հայտնել է, որ … Read more