Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հարցազրույցում անդրադարձել է ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակին։ Նա քննադատել է Լեհաստանին՝ մեղադրելով ոչ հասուն քայլեր ձեռնարկելու համար, որոնք լարվածություն են առաջացնում Վոլինի կոտորածի տարելիցի նախօրեին, սակայն հույս է հայտնել, որ կողմերը կգնան դեէսկալացիայի։
Բուդանովը կարծիք է հայտնել, որ պատերազմի ակտիվ փուլը կարող է ավարտվել մինչև տարեվերջ, թեև ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է պայքարը շարունակել նաև երկարաժամկետ կտրվածքով։
Անդրադառնալով Բելառուսին՝ նա հորդորել է խուսափել լրացուցիչ թշնամիներ ձեռք բերելուց։
«Մեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել»,- ընդգծել է նա։
Ապագայի վերաբերյալ Բուդանովը ենթադրել է, որ 10 տարի անց թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում կհայտնվեն քաղաքական ուժեր, որոնք կձգտեն երկխոսություն սկսել՝ որպես օրինակ բերելով պատերազմից հետո Գերմանիայի և հակառակորդ երկրների միջև հարաբերությունների վերականգնումը։
