Մանդատ վերցնելը չպետք է ինքնանպատակ լինի․ Մենուա Սողոմոնյան

Երկրում ընթացող գործընթացները ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունեն և միտված են ընդդիմադիր դաշտի լիակատար ոչնչացմանը: Այս մասին լրագրողների հետո զրույցում ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին և ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավական գործընթացներին։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ ընթացող քննարկումներին, ապա նա ընդգծել է, որ այդ քայլը չպետք է լինի ինքնանպատակ: Նրա խոսքով՝ կարևոր է փոխել խորհրդարանական գործունեության մարտավարությունը։

«Մանդատ վերցնելը կամ մանդատ չվերցնելը չպետք է ինքնանպատակ լինի: Եթե մանդատ պետք է վերցնեն պարզապես անելու նույնը, ինչ 2021-2026 թվականների գումարման Ազգային ժողովի ժամանակ էր, մեղմ ասած, անիմաստ եմ համարում: Սակայն եթե մանդատը պետք է վերցնեն՝ դա ծառայեցնելու որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ թե՛ դրսի, թե՛ ներսի հետ ինտենսիվ հաղորդակցություն ապահովելու համար, այն էլ՝ պլանավորված ու կազմակերպված ձևով, և դրան գումարած՝ այդ պլատֆորմը լինի համընդհանուր և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի համար, ապա դա ավելի քան արդարացված կլինի»,- նշել է նա:

Leave a Comment