Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն… Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից 3-ը նվիրել է Նիկոլին։ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան։ Ամեն ինչ ՕK է»։

ՍԴ-ն ընդդիմության դիմումները մերժեց

026 թվականի հուլիսի 4-ին հրապարակվեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն … Read more

«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եղավ այն, ինչ պետք է լիներ։ Սահմանադրական դատարանը անվավեր չի ճանաչել ԱԺ խայտառակ ընտրությունների արդյունքները։ Այլ ակնկալիք ունեի՞ք Նիկոլ Փաշինյանի ձևավորած Սահմանադրական դատարանից, մանավանդ, որ այս տարի ՍԴ անդամների մեծ աշխատավարձներն ավելի են բարձրացրել։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի՞»։

ԱԺ կմտնի 3 կուսակցություն. ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի – Ազգ

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն: Այս մասին գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: 1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր,2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր,3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր … Read more

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նրա տեղեկություններով՝ Զելենսկին շնորհավորել է ամերիկացի առաջնորդին Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Զրույցի մասին այլ մանրամասներ չեն նշվում։

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է հավասարեցվել։

Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանավորման դեմ բողոքը – armeniatoday.am

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է, հայտնել են «Մայր Հայաստան»-ից։ Նշվում է, որ այդ որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։ Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին … Read more

«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկեղծորեն կցանկանայի ՍԴ-ից սպասել այլ արդյունք, և հիմա հիասթափված մեկնաբանություններ գրել։ Բայց՝ ես լավ գիտեմ Հայաստանի պետական ինստիտուտների վիճակը, առկա խնդիրները, անձնական ու մասնագիտական կախվածությունները, ուստի կանխատեսելի են նաև նրանց կայացրած որոշումները։Ավտորիտարիզմի ուղին բռնած երկրներում քաղաքականությամբ պետք զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ երբ քաղաքական գործիչները որոշում են քաղաքական հարցերը լուծել իրավաբանների … Read more

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 պատգամավոր«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 պատգամավոր«Հայաստան» դաշինք՝ 12 պատգամավոր Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ