Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը տիրանալ իշխանությանը:

Այս մասին «Հեռանկար»-ի եթերում ասել է Նարեկ Կարապետյանը. «Մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավել ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար»։

Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, և դա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ  ընտրության արդյունքների պաշտոնական տվյալն է:

Նարեկ Կարապետյանը խոսել է ճնշումներից,  ասել է, թե զրկված են եղել թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment