2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար. սա ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար. Պապոյան

2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար։  Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և … Read more

«Որ ՔՊ-ի քվեաթերթիկն էիք դնում ծրարը, տեղյա՞կ էիք՝ ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և այլ բնակավայրերի բնակիչները փակել են մայրուղին ու պահանջում են, որ կառավարությունը փոխհատուցի կարկտից ու ուժգին քամուց վնասները։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը․ վաղ առավոտից քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։Ես, իհարկե, համոզված եմ, որ ընտրությունները Հայաստանում կեղծվել են խայտառակ կերպով, և Փաշինյանի ձայները … Read more

14:00 Լուրերը մեկ տողով. Պատմական ռեկորդ է գրանցվել. ՆԱՏՕ-ն միլիարդներ է ծախսում դրոնների դեմ պայքարի վրա

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկա զարգացումները որակել է քաղաքական հետապնդում և հայտարարել, որ պատգամավորական մանդատները վերցնելը չի նշանակում հրաժարվել փողոցային պայքարից։ •Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող ավելի քան 4,5 միլիարդ դրամ կադաստրային արժեքով 67 հեկտար հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ •2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են … Read more

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները աճել են 14,8%-ով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջային այցելությունների աճին։ «2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 42 հազար։ Սա ոչ միայն 14,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, այլև ռեկորդային արդյունք է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար»,- գրել է նախարարը:

Պայթյունները հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս էին․ Սիրիայի ՆԳՆ

Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանգրվանած հյուրանոցի շուրջ սահմանված անվտանգության գոտուց դուրս և սպառնալիք չեն ներկայացրել ֆրանսիացի առաջնորդի կյանքին։ Այս մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։ «Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նստավայրի անվտանգության գոտուց դուրս և անմիջական վտանգ չի ներկայացրել նրա, նրան ուղեկցող անձանց, ինչպես նաև … Read more

Վրաստանը արտաքսել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը հայտնել է, որ հուլիսի սկզբից երկրից արտաքսվել է 54 օտարերկրյա քաղաքացի, որոնց թվում են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ արտաքսվածների թվում կան նաև Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Նիգերիայի, Պակիստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ արտաքսված բոլոր անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստան։ … Read more

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող 67 հա մակերեսով հողամասը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն է 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել

Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթուցիկ սարքեր են գործարկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին։ Միջադեպից հետո իշխանությունները փակել են հարակից ճանապարհները և ուժեղացրել անվտանգության միջոցառումները։ «Մի քանի պայթուցիկ սարք է գործարկվել Դամասկոսի այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Մակրոնը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշենք, որ Մակրոնը Եվրոպական միության … Read more

«Պետք է հնարավորինս օգնել գործող ընդդիմադիր ուժերին»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ:Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու … Read more

Երևանի երեք դպրոցներ արժանացել են միջազգային «Կանաչ դրոշ» հավաստագրին – Live News

Երևանի երեք դպրոցներ արժանացել են միջազգային «Կանաչ դրոշ» հավաստագրին։ Երևանում օրեր առաջ տեղի է ունեցել «Էկո-Դպրոցներ» միջազգային ծրագրի համաժողովը, որը մեկ հարթակում համախմբել է կրթության և բնապահպանության ոլորտների ավելի քան 200 ներկայացուցիչների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի գործընկերների։ «Էկո-Դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի … Read more