Հայաստանում զբոսաշրջային այցելությունները աճել են 14,8%-ով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջային այցելությունների աճին։

«2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 42 հազար։ Սա ոչ միայն 14,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, այլև ռեկորդային արդյունք է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար»,- գրել է նախարարը:

Leave a Comment