ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են

Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների … Read more

Իշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել Իոաննիսյան

«Իշխանությունների ուղերձը հստակ է․ ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու»,-գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսյանը։ Նա շարունակում է. «Այդ ուղերձը հղում են Ծառուկյանի գործով, այդ ուղերձը հղում են «կքվեարկենք ու վաղը 7-ին հետ ենք թռնում, կարող ա ստեղ խառը լինի» ասողի գործով, այդ … Read more

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ ՆԳ նախարարների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը

Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների … Read more

Սաղաթելյանը հավանական է համարել ՀՀ-ում ընդդիմության հանրահավաքներն ու փողոցային պայքարը

Իշխան Սաղաթելյանը հավանական է համարել, որ ընդդիմությունը երկրում կվերսկսի հանրահավաքների և փողոցային պայքարի իրականացումը ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավանական է համարել, որ ընդդիմությունը երկրում կվերսկսի հանրահավաքների և փողոցային պայքարի իրականացումը։ «Մանդատները վերցնելը որևէ կերպ կապված չէ հանրահավաքներ անցկացնելու հետ և չի նշանակում հրաժարում … Read more

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պատահեց։ «Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապորոժեց էր կանգնած. ոչ մի գազ չվերցրեց»,-ասաց նա։ Կարապետյանը հիշեցրեց  ՍԴ որոշումից հետո ընդդիմադիր ուժերի հայտարարությունը։Նա նաև նշեց, որ  հանդիպել է նաև այն … Read more

Քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը: Մինչ խնդիրների և առաջարկվող … Read more

Հարոյանը միացել է Երևանի «Արարատին»

Երևանի «Արարատը» հայտարարել է, որ թիմին է միացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, փորձառու պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 33-ամյա ֆուտբոլիստն իր հարուստ կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։ 2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 … Read more

Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Ուկրաինայի նախկին վարչապետ

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարևը գրել է. «Առայժմ ես որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ մոտ ապագայում հնարավոր լինի լուծել ամենագլխավոր հարցը՝ քաղաքական վարչակարգի փոփոխությունը։ Այսինքն՝ Արևմուտքը ներկայիս իրավիճակում թույլ չի տա փոխել քաղաքական վարչակարգը։ Այն լիովին բավարարում է նրանց։ Կարևոր չէ, թե ինչ ազգանուն կհնչեցվի՝ Զելենսկի՞, Զալուժնի՞, թե՞ որևէ այլ անձ»։

Ինչո՞ւ են Փաշինյանի դեմ ընդդիմությանը ձայն տված ընտրողների դատական հայցերը ուշանում

«Սրբազան պայքարի» առաջնորդ, տևական ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո վերջերս կալանքից ազատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անդադառնալով հունիսի 11-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրա արած դատողությանը, թե «Ընտրություններին ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց … Read more

Փողոցային պայքար լինելու է․ Նարեկ Կարապետյանն անձամբ կվերցնի պատգամավորական մանդատը․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ իրենք չեն ընդունել ընտրությունների արդյունքները, սակայն պայքարը միայն փողոցային ձևաչափով չեն պատկերացնում։ «Ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում»,– դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Միաժամանակ Կարապետյանը շեշտել է, որ փողոցային պայքար, այնուամենայնիվ, լինելու է։ «Փողոցային պայքար անպայման … Read more