Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ ներսում է. Իվետա Տոնոյան

Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ է ներսում, փորձում են ճնշել: Այս մասին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Երբ, որ պարոն Ծառուկյանին անձռնմխելիությունից զրկելու մասով ԿԸՀ-ն հաստատել էր տեղեկությունը, սակայն չքննեց այդ հարցը, ըստ երևույթին, իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու: Եվ հենց դա է պատճառը, որ կայացրած որոշմանը հաջորդող … Read more

Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան

Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Փաշինյանը կառավարական պատվիրակությամբ մեկնում է Ռուսաստան. ովքեր են ուղեկցում վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Եկատերինբուրգ։ Այդ մասին ArmLur.am-ը տեղեկացավ վարչապետի ստորագրած N 602-Ա որոշումից, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմը և գործուղման կազմակերպման մանրամասները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի՝ աշխատանքային այցի ընթացքում նրա պարտականությունների կատարումը դրվելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա։ Վարչապետի որոշմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկվել … Read more

«Փոքրիկ ֆաշիստը Եկատերինբուրգ մեկնելուց առաջ մեսիջներ է հղում Կրեմլին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոքրիկ ֆաշիստը Եկատերինբուրգ մեկնելուց առաջ մեսիջներ է հղում Կրեմլին՝ ռուսամետ Ծառուկյանին պատկանող օբյեկտները խուզարկելով…Թուրքի դեմ ծնկած կապիտուլյանտնը փորձում է այս քայլով նաև ուժեղ դիքերից սկսել հանդիպումը ՌԴ վարչապետ Միշուստինի հետ»: Աղբյուրը`   Գագիկ Համբարյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին «դռոններ» են պտտվում Գագիկ Ծառուկյանի առանձնատան վրա

Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է … Read more

Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան

Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից՝ զգալիորեն ավելի մեծ է, քան Մոլդովայինը, և բացի այդ, Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ ՀՀ ԱԳՆ-ն չի թաքցնում, որ առայժմ կցանկանային պահպանել Մոսկվայի հետ շահավետ տնտեսական հարաբերությունները՝ միաժամանակ նրանից հեռանալով անվտանգության ոլորտում։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ՝ վարորդական վկայականների տրամադրման կարգում

  Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։ Բանախոսներն են ՆԳՆ  իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։  

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։   Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանի պատանդ պահված աշխատակիցները այս պահին

Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․