Հարոյանը միացել է Երևանի «Արարատին»

Հարոյանը միացել է Երևանի «Արարատին»

Երևանի «Արարատը» հայտարարել է, որ թիմին է միացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, փորձառու պաշտպան Վարազդատ Հարոյանը։

33-ամյա ֆուտբոլիստն իր հարուստ կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։

2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ լինելով թիմի առաջատարներից մեկն ու ավագը։

«Վարազդատի փորձը, նվիրվածությունն ու առաջնորդական հատկանիշները մեծ արժեք են մեր թիմի համար։ Բարի գալուստ, Վարազդատ։ Մաղթում ենք հաջող մրցելույթներ և բազմաթիվ հաղթանակներ «Արարատի» կազմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment