40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Իսպանիայի Ալմերիայի նահանգում հուլիսի 9-ին բռնկված անտառային հրդեհի հետևանքով  առնվազն 11 մարդ է մահացել, ևս 19-ն անհայտ կորած են համարվում։ Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական մալուխ է ընկել ավտոմայրուղու մոտ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է բռնկման։ Կրակը տարածվել է մոտակա անտառային հատվածում։ Երկարատև շոգը՝ մոտ 40°C, այս ամռանն անտառային հրդեհներ է առաջացրել ամբողջ Հարավային Եվրոպայում: Գնահատեք հոդվածը

«Արմեն Աշոտյանի հայրն ու քույրը հրավիրվել են դատախազություն». Նաիրա Զոհրաբյան

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը: Բակում, լրագրողների հետ զրույցում, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկնեց, որ սա քաղաքական հաշվեհարդար է և հետապնդում. «Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու՝ Գոռի 20-ամյակը: Արմենի որդին հասունություն ոտք է դնում, երբ հայրը ՔԿՀ-ում է՝ անհեթեթ գործով: Տեղեկացանք, որ դատախազություն են հրավիրվել Աշոտյանի հայրն ու … Read more

Կրեմլը արձագանքել է Թուրքիայի կողմից ռուսական զենքի հնարավոր վերավաճառքին

Պեսկով․ Մոսկվան Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի վերավաճառքի հարցով շփումներ է ունեցել Անկարայի հետ։ Մոսկվայի և Անկարայի միջև քննարկումներ են տեղի ունեցել Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վերավաճառքի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս թեման չափազանց զգայուն ոլորտին է վերաբերում։ Մենք այդ հարցով շփումներ ենք ունեցել թուրքական կողմի … Read more

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

2026 թվականի փետրվարի 7-ց՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։ Դրանք են՝ 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 … Read more

ԵՊՀ պարզաբանումը` քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացված դասախոսների վերաբերյալ

Վերջին օրերին ԵՊՀ-ում ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող որոշ անհարկի շահարկումներ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտություն են առաջացրել, գրում. Է ԵՊՀ պաշտոնական էջը: «Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումները և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված չեն առանձին դեպքերով, անձերով կամ ընթացիկ քաղաքական գործընթացներով։ Դրանք բխում են ԵՊՀ ռազմավարական առաջնահերթություններից, դրանց հիման վրա մշակված գործողությունների ծրագրերից, ինչպես … Read more

Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով

10 Հուլիս, 2026 13:41 Մշակույթ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին՝ մինչև ժամը 13:00-ն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կարող են այցելել մշտական մուտքի տոմսերով, իսկ ժամը 13:00-ից սկսած` մուտքը արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի հատուկ տոմսերով։

Ադրբեջանական ավիաընկերությունները ՀՀ-ի օդային տարածքով իրականացված թռիչքների համար վճարել են 434,316 եվրո

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հայաերոնավիգացիա» ընկերությանը վճարել են 434 հազար 316 եվրո: Դրա մասին ասվում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նամակում: Վճարումներն իրականացվել են «Եվրոկոնտրոլ» (Օդագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն) կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված ընթացակարգի: Նշենք, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ն իրականացնում է թռիչքների … Read more

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում առաջին անգամ Հայաստանում կատարվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն, տեղեկացրել են բժշկական կենտրոնից։ Բելգիայից՝ շուրջ 3300 կիլոմետր հեռավորությունից, առաջատար ուռուցքաբան-ուրոլոգ, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտրին հեռավար եղանակով վիրահատել է Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գտնվող շագանակագեղձի քաղցկեղով հիվանդին։ ԲԿ-ի տեղեկացմամբ՝ ռոբոտի օգնությամբ իրականացված վիրահատությունն անցել է բարեհաջող։ ԲԿ-ն նաև ընդգծել է, որ այս միջամտությունը նոր էջ … Read more

Կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, չեմ հասկանում՝ ինչի մեջ են ինձ մեղադրում. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստում հայտարարել է՝ մինչև հիմա չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում․  «Ընտրություններն ավարտվել էին, ԿԸՀ-ն որոշումը կայացրել էր, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հայտարարել էր, որ չի ընդունում արդյունքները, ինքն է հաղթել ընտրություններում և պետք է գնա նախագահական պալատ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթե 2021-ին, երբ … Read more

Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բաքվի ճնշումների արդյունքում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իբր, կասեցվել է։