
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը: Բակում, լրագրողների հետ զրույցում, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկնեց, որ սա քաղաքական հաշվեհարդար է և հետապնդում. «Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու՝ Գոռի 20-ամյակը: Արմենի որդին հասունություն ոտք է դնում, երբ հայրը ՔԿՀ-ում է՝ անհեթեթ գործով: Տեղեկացանք, որ դատախազություն են հրավիրվել Աշոտյանի հայրն ու քույրը՝ ապօրինի ինչ-որ գույքի բռնագանձման հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը: