40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Իսպանիայի Ալմերիայի նահանգում հուլիսի 9-ին բռնկված անտառային հրդեհի հետևանքով  առնվազն 11 մարդ է մահացել, ևս 19-ն անհայտ կորած են համարվում։

Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական մալուխ է ընկել ավտոմայրուղու մոտ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է բռնկման։ Կրակը տարածվել է մոտակա անտառային հատվածում։ Երկարատև շոգը՝ մոտ 40°C, այս ամռանն անտառային հրդեհներ է առաջացրել ամբողջ Հարավային Եվրոպայում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment