Ակնարկ. Փոխհակակշռումի Խաղին Մութ Հեռանկարը

Իսրայէլի պաշտպանութեան նախարարին յայտարարութիւնը, թէ` «Լիբանան մուտք գործելու համար ոչ մէկ կողմէն հրաման առինք, եւ այդտեղ մնալու համար արտօնութեան կարիք չունինք. Լիբանանի ապահովական շրջանին մէջ պիտի մնանք եւ այդտեղ պիտի գործենք, մինչեւ որ Հըզպալլան ամբողջ Լիբանանի մէջ զինաթափուի», անհրաժեշտ է լուսարձակի տակ առնել թէ՛ քաղաքական պահու եւ թէ՛ նախորդ կոչերուն իբրեւ պատասխան ըլլալու հանգամանքներով: Պարզ … Read more

ԵՊՀ-ն չի երկարացրել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2 դասխոսների պայմանագրերը

Համալսարանը չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը մեր ֆակուլտետի ևս երկու դասախոսի՝ ք․գ․թ․, դոցենտ Ալեն Ղևոնդյանի և ք․գ․դ․, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի հետ։ Այս մասին գրել է ԵՊՀ դասախոս Նարեկ Գալստյանը: «Խաչիկի նկատմամբ 6 ամսից ավել շարունակվում, իսկ Ալենի նկատմամբ՝ մի ամիս ընթանում են դատական գործեր։ Սա էլ անսպասելի չէր, բայց, միևնույնն է, անակնկալ էր ու ցավոտ։ 20 … Read more

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում

10 Հուլիս, 2026 22:15 Միջազգային Մերձմոսկովյան Կրասնոգորսկում առևտրային համալիրի տանիքն է հրդեհվել, հայտնում են ԶԼՄ-ները։ Հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Շենքից տարհանվում են այցելուները, իսկ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Մարտին սթար» վանիլային պաղպաղակի արտադրությունը, ընկերությունը համաձայն չէ ստուգման եզրակացությունների հետ

նորություններ » Տնտեսություն » ՍԱՏՄ-ն կասեցրել է «Մարտին սթար» վանիլային պաղպաղակի արտադրությունը, ընկերությունը համաձայն չէ ստուգման եզրակացությունների հետ ՀՀ ՍԱՏՄ-ն «արտադրանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով» կասեցրել է «Մարտին սթար» ՍՊԸ-ի վանիլային կաթնային պաղպաղակի արտադրությունը ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «արտադրանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով» կասեցրել է «Մարտին սթար» ՍՊԸ-ի վանիլային կաթնային … Read more

Պակիստանը հաստատել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնելու իր պատրաստակամությունը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում հաստատել է Իսլամաբադի պատրաստակամությունը շարունակել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ «Ես այսօր խոսեցի Փեզեշքիանի հետ։ Ես վերահաստատեցի Պակիստանի պատրաստակամությունը շարունակել ազնիվ և անկեղծ միջնորդի դեր խաղալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում», – գրել է Շարիֆը սոցիալական ցանցերում։ Զրույցի ընթացքում կողմերը նաև … Read more

Մոսկվայում տեղի է ունեցել ռազմական լրագրող Արամ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը

10 Հուլիսի 2026, 22:30 Մոսկվայում տեղի է ունեցել ռազմական լրագրող Արամ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Հատուկ ռազմական գործողությանը (ՀՌԳ) հայերի մասնակցությանը։ Ինչպես նշել է հեղինակը, հրատարակության գլխավոր խնդիրն է պատմել այն կոնկրետ մարդկանց մասին, ովքեր կանգնել են հայրենիքի և պետական շահերի պաշտպանության դիրքերում, ինչպես նաև պահպանել նրանց հիշատակը՝ որպես Ռուսաստանի ժամանակակից պատմության մաս։ … Read more

Ֆրանսիայում ավելի քան 130 մարդ է ջրահեղձ եղել ծայրահեղ շոգի ժամանակահատվածում

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի երեք շաբաթվա ընթացքում 131 մարդ է ջրահեղձ եղել։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Մարինա Ֆերարին։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը մինչև 18 տարեկան անչափահասներ և 60 տարեկանից բարձր անձինք են։Մահացածների կեսից ավելին՝ 55%-ը, մահացել է արգելված գոտիներում լողալիս։ Դեպքերի ևս 20%-ը տեղի է ունեցել մասնավոր լողավազաններում։Հունիսի կեսերից … Read more

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին հայտարարությունները

Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունների վերաբերյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. այս մասին հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրանական բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ … Read more

1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է

Գրեթե հազար տարի անց Բայեի գոբելենը (Bayeux Tapestry) կրկին հայտնվել է Անգլիայի տարածքում։ Այն Ֆրանսիայից գաղտնի և խիստ անվտանգության պայմաններում տեղափոխվել է Լոնդոնի Բրիտանական թանգարան, որտեղ կցուցադրվի սեպտեմբերի 10-ից մինչև 2027 թվականի հուլիսը։ 70 մետր երկարությամբ միջնադարյան ասեղնագործությունը համարվում է 1066 թվականի նորմանդական նվաճման ամենահայտնի պատկերավոր վկայություններից մեկը։ Այն պատկերում է Հասթինգսի ճակատամարտին նախորդած իրադարձությունները, … Read more

Копенгаген вновь признан самым комфортным для жизни городом мира

НОВОСТИ » Life » Копенгаген вновь признан самым комфортным для жизни городом мира Копенгаген второй год подряд признан самым комфортным для жизни городом мира ЕРЕВАН, 10 июля. Новости-Армения. Копенгаген второй год подряд признан самым комфортным для жизни городом мира по версии исследовательского подразделения журнала The Economist — Economist Intelligence Unit (EIU), пишет CNN travel.  … Read more