
Ֆրանսիայում ծայրահեղ շոգի երեք շաբաթվա ընթացքում 131 մարդ է ջրահեղձ եղել։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Մարինա Ֆերարին։
Նշվում է, որ մահացածների մեծ մասը մինչև 18 տարեկան անչափահասներ և 60 տարեկանից բարձր անձինք են։
Մահացածների կեսից ավելին՝ 55%-ը, մահացել է արգելված գոտիներում լողալիս։ Դեպքերի ևս 20%-ը տեղի է ունեցել մասնավոր լողավազաններում։
Հունիսի կեսերից սկսած՝ Ֆրանսիայի տարածքում անոմալ շոգ եղանակ է հաստատվել։ Չնայած այս պահին ջերմաստիճանը իջել է 30 աստիճանից ցածր, հարավային մի շարք դեպարտամենտներում անտառային հրդեհների սպառնալիքի բարձր մակարդակ է գործում։