Ինքնաթիռի պատուհանը կոտրվել է թռիչքի ժամանակ․ ուղևորը մասամբ հայտնվել է օդանավից դուրս

Սալոնիկից Գերմանիա մեկնող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորասրահի պատուհանը խախտվել է իր տեղից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Պատուհանի մոտ նստած 61-ամյա ուղևորը մասամբ հայտնվել է ինքնաթիռից դուրս։ Նրան ներս են քաշել մյուս ուղևորները։ Տուժածը ստացել է պարանոցի և ուսերի վնասվածքներ, ինչպես նաև շփումից առաջացած … Read more

Պահապան հրեշտակներ

11.07.2026 | 00:00 Դուք Իմն եք: Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքը ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա երկնային զորքերի բազմությունն անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ: Մի մոռացեք, որ դուք թագավորի զավակներ եք: Սովորություն դարձրեք պատկերացնել Իմ հրեշտակներին, որոնք իբրև անտեսանելի թիկնապահներ պատրաստ են ըստ հարկի պաշտպանել ու օգնել ձեզ: … Read more

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար — MediaNews

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ահա թե ինչ տեսք ունի Լուար գետն այժմ։ Առաջիկա օրերին երկրում կրկին սպասվում է +40°C-ից բարձր ջերմաստիճան»,- գրել է նա ու լուսանկար հրապարակել։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ (տեսանյութ)

Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։  «Համացանցում խաղալիս երբեք մի՛ փոխանցեք անծանոթ մարդկանց ձեր անձնական տվյալները՝ անունը, հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարները կամ այլ անձնական տեղեկություններ, նույնիսկ եթե նրանք ընկերասեր և վստահելի են թվում։ Եթե որևէ մեկը փորձում է նման տեղեկություններ ստանալ կամ ձեզ անհարմար … Read more

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչ հանդես է եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում  գրել է. «Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը  ստորև։ Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։  Ամբողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, … Read more

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ — MediaNews

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մ-2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել … Read more

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվի դատարանում հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված հոդվածներով

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է այնտեղ ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։ Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, նիստը նախագահել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ … Read more

Փեզեշքիանը կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը

Լարվածության սրման և Միացյալ Նահանգների հետ փոխհրաձգությունների ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել այն գործողությունների նկատմամբ, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ներկայիս պայմաններում՝ հրադադարի ամրապնդման և ճգնաժամի խորացումը կանխելու դիվանագիտական ​​ջանքերի հետ մեկտեղ, ի հայտ է եկել մի միտում, որի շրջանակներում ԱՄՆ-ն … Read more

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կոչով դիմել է Ռուսաստանին

 Ռուսաստանի հետ կառուցողական բանակցություններ են անհրաժեշտ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը լուծելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Անկարան պատրաստ է դրանք փոխանցել երրորդ երկրի։ «Կոչ ենք անում կառուցողական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ (S-400 ՀՕՊ համակարգի հարցի շուրջ – խմբ.)», – ասել է Ֆիդանը The National-ին տված հարցազրույցում … Read more

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ կիբեռոստիկանությունից։  Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն … Read more