Սալոնիկից Գերմանիա մեկնող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորասրահի պատուհանը խախտվել է իր տեղից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Պատուհանի մոտ նստած 61-ամյա ուղևորը մասամբ հայտնվել է ինքնաթիռից դուրս։ Նրան ներս են քաշել մյուս ուղևորները։
Տուժածը ստացել է պարանոցի և ուսերի վնասվածքներ, ինչպես նաև շփումից առաջացած այրվածքներ։
Ինքնաթիռն անվտանգ վերադարձել է Սալոնիկի «Մակեդոնիա» միջազգային օդանավակայան։
Միջադեպի պատճառները քննվում են։