Պահապան հրեշտակներ

Պահապան հրեշտակներ

11.07.2026 | 00:00

Դուք Իմն եք:

Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքը ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա երկնային զորքերի բազմությունն անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ:

Մի մոռացեք, որ դուք թագավորի զավակներ եք:

Սովորություն դարձրեք պատկերացնել Իմ հրեշտակներին, որոնք իբրև անտեսանելի թիկնապահներ պատրաստ են ըստ հարկի պաշտպանել ու օգնել ձեզ:

Նրանք կամենում և կարողանում են անել ամեն ինչ` ձեր բարօրության համար:

Այս զգացումն ունեցեք ձեզ հետ ողջ օրվա ընթացքում: Երբ այս պատկերացումն ունենաք, ամեն ինչ դեպի լավը կգնա:

Մեկնաբանություններ

Leave a Comment