Լարվածության սրման և Միացյալ Նահանգների հետ փոխհրաձգությունների ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել այն գործողությունների նկատմամբ, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ ներկայիս պայմաններում՝ հրադադարի ամրապնդման և ճգնաժամի խորացումը կանխելու դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ, ի հայտ է եկել մի միտում, որի շրջանակներում ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են խափանել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործընթացը։
«Բնական է ակնկալել, որ մյուս կողմերը նույնպես կկատարեն իրենց պարտավորությունները և կխուսափեն այնպիսի դիրքորոշումներից կամ գործողություններից, որոնք կխաթարեն վստահությունը և կբարդացնեն դիվանագիտական գործընթացը», — ասել է Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ Ավելի ուշ Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին հայտարարությունները
ԱՄՆ և Իրանի միջև բանակցությունների ֆոնին Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո հուլիսի 8-ի առավոտյան ԻՀՊԿ-ն հարվածել էր Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
