Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կոչով դիմել է Ռուսաստանին

 Ռուսաստանի հետ կառուցողական բանակցություններ են անհրաժեշտ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը լուծելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Անկարան պատրաստ է դրանք փոխանցել երրորդ երկրի։

«Կոչ ենք անում կառուցողական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ (S-400 ՀՕՊ համակարգի հարցի շուրջ – խմբ.)», – ասել է Ֆիդանը The National-ին տված հարցազրույցում ։

Մոսկվան կապի մեջ է եղել Անկարայի հետ նախկինում մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերի ճակատագրի վերաբերյալ և կշարունակի դա անել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Leave a Comment