Հայ-ամերիկյան մշակութային կամուրջներ․ «Hi-Am» բարեգործական հիմնադրամի 25-ամյա գործունեությունը․ «Երաժշտական եռանկյունի»

2001 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում Նշան Աճեմյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Hi-Am» բարեգործական հիմնադրամը դարձել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական և հասարակական համագործակցության կարևոր հարթակներից մեկը։ Նույն թվականի վերջին հիմնադրամը գործունեություն սկսեց նաև Հայաստանում՝ նպատակ ունենալով ամրապնդել հայրենիք–սփյուռք կապերը, խթանել մշակույթի, կրթության, առողջապահության, երիտասարդության և բարեգործության ոլորտների զարգացումը։ Հիմնադրամի գործունեության առանցքում մշտապես եղել է … Read more

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել է շուրջ չորս տասնյակ հարց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:

Բյուրեղավանում աշտարակից նետվելու սպառնալիք հնչեցրած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան

Արդեն տարել են իրեն հոգեբուժարան, ենթադրվում է, որ հոգեկան առողջական խնդիրներ ունի։ Այս մասին Auroranews.am-ի  հետ զրույցում հայտնեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը՝ անդրադառնալով աշտարակի վրայից ցած նետվելու սպառնալիքներ հնչեցրած «Ֆիդել Կաստրոն»-ի հետ կապված միջադեպին։ Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ երիտասարդը վերջերս է վերադարձել արտերկրից. «Ֆրանսիայում է ապրել, իրեն դեպորտ են արել, վերադարձել է հայրենիք»։ … Read more

ՆԳՆ-ն հերքում է՝ Ծառուկյանի առանձնատան կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ փրկարար չի տուժել

Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում տուժել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում կոկորդիլոսներից մեկը հոշոտել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի ոտքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից … Read more

Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում

Իրանցի մի խումբ տնտեսական գործիչներ Radar Armenia-ին նամակ են փոխանցել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու ձերբակալությանը։ Նրանք պնդում են, որ Ծառուկյանի նկատմամբ կատարվող գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի, այլ՝ որ նա խոչընդոտել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության զարգացմանը և վնաս հասցրել երկու երկրների հարաբերություններին։ Ներկայացնում ենք հայտարարությունը․ «Իրանցի գործարարների կողմից … Read more

«Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․ լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը կօգտագործի»․ Սամվել Կարապետյան

«Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը կօգտագործի։ Իրենք կորցրել են իրականության զգացումը, շարունակում են ստերով կերակրել ժողովրդին, բայց դրան վերջ կա»,- ընդգծեց Կարապետյանը։ «Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․ լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը կօգտագործի»․ Սամվել Կարապետյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրած ջանքերի համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է … Read more

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին ատրճանակներ է նվիրել՝ մարտական փափուշտներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի՝ Անկարայում երեկ ավարտված գագաթնաժողովից հետո հյուրերից յուրաքանչյուրին անսովոր հրաժեշտի նվեր է հանձնել՝ վինտաժային ատրճանակ և մարտական փամփուշտներ, հաղորդում է Reuters-ը` հավելելով, որ հյուրերից շատերին է այն անակնկալի բերել։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի գրասենյակի կողմից տարածված լուսանկարներում երևում է 1990-ականներին թուրքական MKE-ի կողմից արտադրված հազվագյուտ, վեց փամփուշտանոց Gumusay .357 Magnum-ը։ … Read more

16:00 Լուրերը մեկ տողով. «Արարատցեմենտի» ճակատագիրը, Ծառուկյանի տան դեպքերը և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. ·  ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանի տանը կոկորդիլոսներից մեկը վնասել է փրկարարին՝ նշելով, որ նման դեպք չի գրանցվել։  ·   Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը կպաշտպանի Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների իրավունքները, իսկ «Արարատցեմենտը» շուտով կդառնա պետական և կստանա կառավարիչ։  ·   Փաշինյանը հայտարարել է, որ «Արարատցեմենտի» աշխատակիցների … Read more

Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հնչող քննադատություններին։ «Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար չեն ծառայել»,- ասել է նա։ Կարապետյանի խոսքով՝ այդ անձինք իրենց գործունեությամբ ավելի մեծ ներդրում են ունեցել բանակի համար։ «Այդ տղաներն ավելի շատ բան են արել բանակի համար»,- նշել է նա։