Բյուրեղավանում աշտարակից նետվելու սպառնալիք հնչեցրած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան

Արդեն տարել են իրեն հոգեբուժարան, ենթադրվում է, որ հոգեկան առողջական խնդիրներ ունի։ Այս մասին Auroranews.am-ի  հետ զրույցում հայտնեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը՝ անդրադառնալով աշտարակի վրայից ցած նետվելու սպառնալիքներ հնչեցրած «Ֆիդել Կաստրոն»-ի հետ կապված միջադեպին։

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ երիտասարդը վերջերս է վերադարձել արտերկրից. «Ֆրանսիայում է ապրել, իրեն դեպորտ են արել, վերադարձել է հայրենիք»։

Չնայած պատահածին՝ համայնքապետարանի ներկայացուցիչը շեշտեց, որ տվյալ անձը բնակավայրում ճանաչված ու մեծ պատիվ ունյեցող ընտանիքի զավակ է, և տեղի ունեցածը մեծ ցնցում է հարազատների համար. 

«Իրենց ընտանիքը համայնքում շատ լավ, հարգված ընտանիք է… շատ լավ հարգված հայր ունի, մայր ունի, եղբայր ունի։ Եղբայրն էլ է տեղում եղել, ինքը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել այդ փաստից։ Մի խոսքով՝ ընտանիքը շատ լավ ընտանիք է, բավականին հարգված մարդիկ են»։

Հիշեցնենք, որ այսօր արտառոց  դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա և սպառնում է ցած նետվել։

Քաղաքացին հայտնել էր, թե ինքը «Ֆիդել Կաստրոն» է, սակայն այդպես էլ չէր նշել իր արարքի հստակ պատճառները։

Leave a Comment