Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հնչող քննադատություններին։

«Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար չեն ծառայել»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ այդ անձինք իրենց գործունեությամբ ավելի մեծ ներդրում են ունեցել բանակի համար։

«Այդ տղաներն ավելի շատ բան են արել բանակի համար»,- նշել է նա։

Leave a Comment