Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ»-ը
Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Կամազ»-ը: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Կամազը» եղել է կայանված։