Հայաստանում ձերբակալված ռուսաստանցի Երմակովին թույլ չեն տվել տեսակցել փաստաբանին

Իրավաբանը, ում Ալեքսանդր Երմակովի հարազատներն ուղարկել էին Երևան, չի կարողացել հանդիպել կալանավորվածին, հուլիսի 17-ին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ձերբակալվածի եղբայրը: Նրա խոսքով՝ ընտանիքը ծանոթների միջոցով կապ է հաստատել հինգ-վեց փաստաբանի, որոնումները շարունակվում են։ Օմսկի բնակիչ Ալեքսանդր Երմակովին, ով կնոջ հետ արձակուրդ էր եկել Հայաստան, ձերբակալել էին հունիսին «Զվարթնոց» օդանավակայանում, հուլիսի 16 հայտնել էին Armenia Today-ին։ … Read more

Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արտաշատի և Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող արձանի … Read more

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը •

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։ Նշվում է, որ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ 077-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային համակարգում: Գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ … Read more

Թուրքիան հեշտացնում է ՀՀ հետ առևտրային գործընթացները

17 հուլիսի 2026 – 18:37 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կատարել է կարևոր տեխնիկական փոփոխություն մաքսային համակարգում։ «Սաբահ» պարբերականի լրագրող Բարիս Շիմշեքի (Baris Simsek) փոխանցմամբ՝ մաքսային հայտարարագրերում այսուհետ հնարավոր կլինի անմիջապես կիրառել Հայաստանի պաշտոնական «077» կոդը՝ երրորդ երկրների միջոցով իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ բեռնափոխադրումների ձևակերպման ժամանակ, գրում … Read more

«Ակնկալում ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ համաձայնեցնել «3+3» ձևաչափով հանդիպումների ժամանակացույցը»․ Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը՝ բոլոր վեց երկրների մասնակցությամբ, կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կհամաձայնեցնենք հաջորդ նախարարական նիստերի ժամանակացույցը, և մենք կորոշենք, թե որտեղ այն կկայանա՝ Բաքվում, թե Երևանում»,- նշել է նա՝ Ադրբեջանի ԱԳ … Read more

Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

17 հուլիսի 2026 – 18:35 AMT PanARMENIAN.Net – Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ մասին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը, գրում է Factor.am-ը: Հրայր Թովմասյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, ինչից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի … Read more

Հարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Մի խումբ զինված անձինք 2016 թվականի հուլիսի 17-ին ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք։ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին և պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ։ Հուլիսի 17-ին՝ դեպքերի տասնամյա տարելիցին, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը և Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում ծաղիկներ են … Read more

Փաշինյանը Լիտվայի վարչապետին հիշեցրել է 1991 թվականը • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով: Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի … Read more

Հայկական արտադրողները կարող են մուտք գործել ԵՄ շուկա․ ՍԱՏՄ-ն ներկայացրել է պահանջները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Եվրոպական միություն արտահանելու նպատակով «TRACES» համակարգում գրանցվելու ընթացակարգը։ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ նախ անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Դրանց ուսումնասիրությունից հետո, մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ իրականացվում է ստուգում՝ պարզելու համար՝ արդյոք տնտեսավարող սուբյեկտը համապատասխանում է գրանցման համար սահմանված պահանջներին, և ներկայացված փաստաթղթերը հավաստի են։ Ստուգման ընթացքում իրականացվում է … Read more

Ռուսաստանը ծանր վիճակում է․ շտապ բենզինի մատակարարումներ է խնդրում Հնդկաստանից․ Reuters

Ռուսական նավթային ընկերությունները դիմել են հնդկական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)՝ խնդրելով ավելացնել Ռուսաստանին տրամադրվող բենզինի մատակարարումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։ Ինչպես հաղորդվում է՝ հնդկական բենզինի առնվազն մեկ խմբաքանակ արդեն առաքվում է դեպի Ռուսաստան, և դրան կհետևեն նորերը։ Սակայն ռուսական նավթային ընկերությունները խնդրում են ավելի մեծ ծավալներ, քանի որ կորցրել են իրենց … Read more