«Թրամփը փորձում է խաթարել ընտրությունների նկատմամբ վստահությունը»․ Ադամ Շիֆ

ԱՄՆ քոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկացիներին ուղղված ելույթին։ «Այսօր նույն այս նախագահը, որը ժամանակին ճնշում էր գործադրում Ջորջիայի հանրապետական պետքարտուղարի վրա՝ պահանջելով գտնել 11 780 քվե, որոնք գոյություն չունեին, որպեսզի 2020 թվականին այդ նահանգում կարողանար առաջ անցնել Բայդենին, մեր ընտրությունների՝ անցյալի և ներկայի վերաբերյալ ստերի մի ամբողջ նոր շարք ներկայացրեց։ … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես`  Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի երկու կողմերում կարգելվի: Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով: Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր … Read more

Չինաստանը հասանելիություն է ունեցել միլիոնավոր ամերիկացի ընտրողների տվյալներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հեռուստատեսային հատուկ ելույթում հայտարարել է, որ երկրի ընտրական համակարգը տարիներ շարունակ եղել է «խոցելի», իսկ ամերիկացիներից թաքցվել են դրա վերաբերյալ կարևոր տեղեկություններ։ Սակայն ընտրական հարցերով փորձագետներն ու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ նախագահը չի ներկայացրել որևէ համոզիչ ապացույց, որը կհաստատի իր պնդումները։ Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը 2020 … Read more

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների լիարժեք կարգավորման գործում. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Իսպանիա․ հայ հարձակվողը կարիերան կշարունակի «Տեներիֆե»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Ռանոսը տեղափոխվել է Իսպանիայի երկրորդ լիգայի՝ Սեգունդայի նորեկ «Տեներիֆե» ակումբ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք է բերել գերմանական «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ից։ «Հրանտը մեզ միացել էր երիտասարդ տարիքում և հնարավորություն ուներ ցույց տալու իր ներուժը, ինչպես նաև զարգանալու այստեղ։ Սակայն երեք տարի անց նա չկարողացավ հաստատվել մեր առաջին թիմում, … Read more

Պելեի խաղաշապիկը վաճառվել է մոտ 5 միլիոն դոլարով

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի խաղաշապիկը, որով նա հանդես է եկել 1958թ․ աշխարհի առաջնության եզրափակչում, վաճառվել է աճուրդում 4,88 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է Sotheby’s-ի կայքը։ ԱԱ-1958-ի եզրափակչում Բրազիլիան հաղթել է Շվեդիային 5:2 հաշվով, 17-ամյա Պելեն խփել է 2 գոլ։ Աճուրդը մեկնարկել էր հունիսի 29-ին և ավարտվել հուլիսի 16-ին։ Ամենաթանկը մնում է ԱԱ-1986-ի եզրափակչից … Read more

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից։ Հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն են օժանդակել մեղադրյալ Ա․Ս․–ին` տուժողներ Ա․Հ․–ի և Ար. Հ.–ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․–ին ցույց տալու համար։ Այդ նպատակով ոստիկանները մեղադրյալ Ա․Ս․–ից ստացել են նախապես … Read more

Լավրովը «3+3» հանդիպման հույս է հայտնել, Բայրամովը՝ խոսել ՀՀ հետ փաստացի խաղաղության մասին

17 հուլիսի 2026 – 18:21 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանն ակնկալում է, որ խորհրդատվական տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը՝ բոլոր վեց երկրների մասնակցությամբ, տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովn Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի

«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: Գնահատեք հոդվածը