Ռուբիոն հայտնել է, որ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքներին, թե Պեկինը փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք ակնկալում ենք, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին», — նրա խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը։ Ռուբիոն հավելել է նաև, որ … Read more

Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ

Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և … Read more

13:00 Լուրերը մեկ տողով.Անհետ կորածների ծնողների նոր քայլը, ծիրանի շուրջ աղմուկը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշել են ինքնուրույն կապ հաստատել Ադրբեջանում գտնվող ընտանիքների հետ։ Նրանց նպատակը բացառապես հարազատների ճակատագրի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումն է։  •Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է՝ նշելով, որ դեռևս արտահանում չի իրականացվել։ •Երևանի քաղաքապետարանը հավելյալ եկամուտներն ուղղելու է … Read more

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։ Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը. Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան … Read more

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից: Ընդհանուր քննարկմանն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թ. կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու … Read more

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Մեկ շաբաթ անց անհետ կորած զինծառայողների ծնողները պատրաստվում են ինքնուրույն սկսել որդիների որոնողական աշխատանքները։ Նրանք հայտարարեցին, որ ավտոերթով կհասնեն Տեղ…

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում Երևանում․ բերման ենթարկելու լայնածավալ գործընթաց, 20-ից անձինք տեղափոխվել են ոստիկանություն

Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության  պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը հայտարարեց, թե ոստիկանության հետ ինչ աշխատանք է կատարվել Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքերի հետ կապված։ Դրանից հետո ՆԳՆ-ն հրապարակեց տեսանյութ, հայտնելով, որ շուրջ երկու տասնյակ անձինք բերման են ենթարկվել ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքերով։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 13-ամյա դեռահաս է մահացել։ Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, երբ ինչպես Իսպանիայի տարբեր … Read more