Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

Եմենի հյուսիսը վերահսկող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ ծովային շրջափակում է սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան Սանայի օդանավակայանի շրջափակման։ «Մենք հայտարարում ենք սաուդյան հակառակորդի համար ծովային նավարկության արգելքի մասին՝ «շրջափակում՝ ի պատասխան շրջափակման» սկզբունքին համապատասխան»,- «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է նրանց ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով՝ շրջափակումը ուժի մեջ … Read more

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ «Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19։30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան … Read more

«Վեոլիա Ջուրը» մեկնաբանել է խմելու ջրի որակի՝ նորմերին չհամապատասխանելու մասին հայտարարությունները

«Վեոլիա Ջուրը» պնդում է, որ խմելու ջուրը համապատասխանում է նորմերին՝ արձագանքելով հնարավոր խմբային հայցերի մասին հայտարարությանը ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Խմելու ջրի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։  «Վերջին օրերին հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ տարբեր գնահատականներ և պնդումներ, … Read more

Աշոտյան. ԵՊՀ ղեկավարը քաղաքական շարժառիթներով հեռացրել է Մելիքյանին և էլի շատ դասախոսների

20 հուլիսի 2026 – 17:08 AMT PanARMENIAN.Net – Բուհական համակարգի ներկայիս ճգնաժամն արտացոլված է նաև միջազգային զեկույցներում, ստուգեք V-dem ինստիտուտի index of academic freedom, մասնավորապես` բուհերի քաղաքականացման ցուցանիշը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հրապարակած ուղերձում: Նա անդրադարձել է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ նշելով, որ ԵՊՀ ղեկավարը «քաղաքական շարժառիթներով հեռացրել … Read more

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին պարեկություն է իրականացնում Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ

ՆԱՏՕ-ի Bombardier Challenger 650 Artemis II հետախուզական և թիրախների նշման ինքնաթիռը կրկին նկատվել է Սև ծովի չեզոք ջրերի վրա, որտեղ այն շարժվում է արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։ «Ինքնաթիռը շարժվում է ծովի հարավային հատվածում՝ արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ, չեզոք ջրերի վրայով՝ առանց մտնելու որևէ երկրի … Read more

«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսպանիան բացահայտ ուժեղ էր Արգենտինայից հենց կոնկրետ երեկվա խաղում և արժանիորեն հաղթեց ու նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը:Եզրափակիչ զույգը ևս տրամաբանական էր՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մրցակցություն:Արգենտինան, թվում էր, մի նպատակ ուներ երեկվա խաղում՝ հասցնել 11 մետրանոց հարվածաշարի և հաղթանակ տանել բախտի ու Էմիլիանո Մարտինեսի սեյվերի շնորհիվ:Չստացվեց և արդար էր, որ … Read more

Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում: «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։ Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների … Read more

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո Իսպանիայի հավաքականը վերադարձրել է առաջատարի դիրքը։ Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ իսպանացիները հռչակվեցին աշխարհի կրկնակի չեմպիոններ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինային: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը վարկանիշային աղյուսակում շրջանցեց արգենտինացիներին՝ … Read more

Անթալիայում անտառային հրդեհներից վնասվել է 100 հա տարածք – Live News

Թուրքիայի Անթալիա նահանգի Աքսեքի շրջանում անտառային հրեդեհներ են բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներն ընթացել են ցաամքից ու օդից։ Օգտագործվել են 9 հրշեջ ուղղթիռ, 3 հրշեջ ինքնաթիռ, 45 հրշեջ մեքենա և 21 ջրամատակարարման մեքենա։ Հաղորդվում է, որ հրդեհի օջախները հնարավոր է եղել վերահսկողության տակ առնել 18 ժամվա ընթացքում։ Նախնական տվյալներով` անտառային հրդեհներից վնասվել է 100 հա տարածք։ Մասնագետները … Read more

Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ին բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 13-19-ը: Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.81 մ (19.07.26 թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 59 սմ-ով։ Արփա-Սևան … Read more